Իմ ընտրվելու դեպքում ԵԿՄ-ն չի կարող քաղաքականացվել․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միությունը պետք է փոխվի 99 տոկոով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված Սասուն Միքայելյանը։

Վերջինս, սակայն, չհստակեցրեց, թե ինչ փոփոխությունների կենթարկվի կառույցը։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, անհրաժեշտ է բարձրացնել ազատամարտիկների դերը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ այլն։

«Ես երկրապահը ձեւավորողներից մեկն եմ, եղել եմ վարչության անդամներից մեկը, էն ժամանակ նորմալ կառույց է եղել, կարողացել է ներկայացնել մարդկանց գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանում եւ դրանից հետո։ Հետո ուրիշ ճանապարհով է գնացել»,- նշեց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանն ասաց, որ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, այլ կա նման պահանջ․

«Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»։

Հարցին՝ հնարավո՞ր է կառույցը քաղաքականացվի, քանի որ ինքը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, Միքայելյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել․

«Պարզ ասում եմ, որովհետեւ մեր ժողովուրդն արդեն առնչվել է էդ հարցին, չեմ ուզում։ Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախագահ լինելուն, ես ընտրվել եմ երկու տարի ժամկետով, իսկ այդ ժամկետը շուտով ավարտվելու է»։

Մեկ այլ հարցի՝ եթե ինքն ընտրվի ԵԿՄ նախագահ, Մանվել Գրիգորյանը կշարունակի՞ մնալ կառույցի անդամ՝ Միքայելյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երբ կձևավորվի երկրապահը, նոր անդամներ են լինելու, նոր մարդկանցով, բնական է՝ հին տղերքից էլ կմնան, ժամանակը ցույց կտա»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել նիստ։ Կառույցի անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ ղեկավար առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3649 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց