Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը. «Դա հերյուրանք է, զրպարտություն, եւ իրականությանը չի համապատասխանում»,- հավելեց նա:
Արդեն տեղեկացրել ենք, որ Սեյրան Օհանյանը եւ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունեն եւ առերես հարցաքննվել են:
Սեյրան Օհանյանի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու մասին երեկ հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: Բանն այն է, որ նրան ֆեյսբուքյան գրառման համար երեկ հրավիրել էին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն։ Սամսոնյանին ոստիկանություն հրավիրելու պատճառը՝ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումն է եղել:
Ինեսա Պետրոսյանը պատմեց, որ Նարեկ Սամսոնյանը 27.01.2019թ-ին ֆեյսբուքյան իր ՖԲ էջում գրառում էր կատարել եւ հրապարակային հարցեր ուղղել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին: «Նարեկ Սամսոնյանը մասնավորապես գրել էր. «...Երբ մի քանի օր առաջ Ձեզ կանչում էին հարցաքննության «ինչ-որ» երկաթուղի ապամոնտաժելու գործով (երկաթուղու անունն ու գործի մանրամասները չեմ նշում Դուք լավ գիտեք ինչի մասին եմ խոսում) ինչո՞ւ էիք Սերժ Սարգսյանի վրա այդպիսի հաճույքով ցուցմունք գրում, պարոն Գեներալ: Լավ իմանալո՞վ, որ Ձեզ հարցաքննողներին դա դուր կգա՞:...Իսկ դուք չգիտեիք, որ Սերժ Սարգսյանը գնալու է եւ ամոթանք է տալու քննիչին ինչն էլ արել է»: Ինչպես կարող է ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սամսոնյանին հայտնի լինել, թե հարցաքննության ժամանակ պարոն Օհանյանը կամ պարոն Սերժ Սարգսյանը ինչ են արել, ինչպես են քննիչին ամոթանք տվել»,- մեր զրույցում ներկայացրեց Պետրոսյանը:
Վերջինս ասաց, որ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզեն, թե ով է ՖԲ-ում եւ blognews.am կայքում Նարեկ Սամսոնյանի գրառման իրական հեղինակը կամ ով է նրան մանրամասներ հայտնել քննչական գործողությունների մասին, ինչպես նաեւ իրավական գնահատական տալ քննչական գործողությունից անմիջապես առաջ վկա Սեյրան Օհանյանին ուղղված գնդակահարության սպառնալիքին: «Այդ դիմումը ուղարկվում է ոստիկանություն եւ պարոն Սասմոնյանին հրավիրում են 6-րդ վաչություն: Դուրս գալիս նա հայտարարություն է անում, թե հաստատվեց, որ Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել: Սա ուղղակի անհեթեթություն եմ ես համարում, աբսուրդ է, նման բան չէր կարող հաստատվել: Գրառման մեջ կար ակնհայտ սպառնալիք Սեյրան Օհանյանի նկատմամբ: Նա ասում է՝ սպային վայել չէ դավաճանությունն ու մորթապաշտությունը եւ որ այդպիսի մարդիկ պատժվում էին գնդակահարությամբ: Քննություն պետք է գնա՝ պարզելու, թե որտեղից է իրեն նման տեղեկություն հայտնի: Պարոն Օհանյանը հրավիրվել է հարցաքննության եւ ունենալով վկայի կարգավիճակ՝ ցուցմունք է տվել եւ դա չի նշանակում, որ նա Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել»,- եզրափակեց Ինեսա Պետրոսյանը:
Երեկ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Իրականում իմ հարցը, որը կարող էր սխալ լինել, հաստատեց, բացահայտեց, որ դա նախաքննական գաղտնիք է։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, ինչն իր փաստաբանն այսօր (երեկ) հաստատեց իր դիմումով»:
Նարեկ Սամսոնյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշել է, որ Սամսոնյանը որեւէ նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ դրա համար պատասխանատվության ենթարկվի։
«Նա տեղյակ չէ այդ նախաքննական տվյալից, ուղղակի պատահաբար ֆեյսբուքի անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստատուսի մեջ եւ հետեւել է բողոք, որը որ հաստատում է, որ դա ճիշտ էր:
Ճիշտն ասած ենթադրությունն այն է, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն՝ կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան կամ առհասարակ քաղաքացիական ակտիվության հետ, պարզվեց, որ այդքան էլ չէ։ Տրամադրված էինք բացատրություն չտալ, ուղղակի հարգեցինք ոստիկանության աշխատակիցներին, եկանք։ Բայց տեղեկանալով, թե ինչի առթիվ ենք հրավիրված՝ իրոք, շատ զարմանալի էր։ Մի տեսակ նաեւ անդուր էր, որ գեներալ-գնդապետը, մեր բանակի հրամանատարը, Պաշտպանության նախկին նախարարը, Արցախյան պատերազմի հերոսը ֆեյսբուքյան գրառումից կարող է նման հաղորդում տալ։ Տվել ենք բացատրություն եւ դուրս ենք եկել։ Հուսով ենք՝ այդքանով կավարտվի», - հավելել էր Աթանեսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT