Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանի Միրաքյան փողոցի բնակիչները բողոքում են նույն փողոցի 23 հասցեում գործարկվող գործարանի պատճառած վնասներից: Նրանք համապատասխան գերատեսչությունների ուշադրությունն են հրավիրում տարիներ շարունակ բանակի մատակարարումներով զբաղվող եւ մշտապես բոլոր մրցույթներում հաղթող «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի վրա:

Միրաքյան 21 հասցեի բնակիչ Սարգիս Սաֆարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նշված շինությունն անօրինական է, նախկինում բաղնիք է եղել, հետո սեփականատերը վաճառել է «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի սեփականատերերին, որոնք էլ տարածքը գրեթե 5 տարի է՝ վերածել են գործարանի:

Այս տարիների ընթացքում գործարանը պարբերաբար բնակիչների համար անհանգստության առիթներ է ստեղծել, մասնավորապես վատ կոյուղագծերի հետեւանքով առաջացրած խոնավությունն ու անհարմարությունները: Նախկինում գործարանի կաթսայատունը դրված է եղել ներսում, սակայն ինչպես բնակիչներ են փաստում, սեփականատերերն անօրինական կերպով հանել են դուրս: Այժմ հին կոյուղագծերի պատճառով ջուրը լցվում է նրանց արհեստանոցներն ու տները, իսկ աղմուկի մասին այս պարագայում անիմաստ են համարում բարձրաձայնելը:

«Անցած տարի կոյուղագծի կեսը փոխեցին, մյուս կեսը մնաց, այդ պատճառով էլ ջուրը շարունակում է հոսել»,-ասացին Միրաքյան փողոցի բնակիչները՝ նշելով, որ բազմիցս բողոքել են թե՛ թաղապետարան, թե՛ Երեւանի քաղաքապետարան, սակայն հարցին լուծում չի տրվում:

2018 թվականի դեկտեմբերի 1-ից գործարանը չի գործարկվում՝ ժամանակավոր դադար է: Այսօր էլ դռները փակ էին, տարածքում միայն կաթսայատան աշխատողն էր՝ Դիլանյան Յուրիկը: Կաթսայատան աշխատողը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրեց, որ չնայած այդտեղ է աշխատում, բողոքողների թվում է նաեւ ինքը. «Ուզում ենք վերացնել ջրի հատվածը, բոլորիս տներին է սա վնաս:

Յուրիկ Դիլանյանի խոսքով՝ մարտի 1-ից գործարանը կրկին կվերագործարկվի, այդ ժամանակ էլ ավելի կավելանա կեղտաջրերի հոսքն ու բնակիչների բողոքները:

Լուսանկարում՝ Յուրիկ Դիլանյան

Հավաքվածների թվում էր գործարանի աշխատողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, սակայն կապ հաստատեց տնօրինության հետ, ապա մեզ փոխանցեց, որ վերջիններս հայտնում են, թե թաղապետարանի հետ պայմանավորվել են մոտակա օրերի ընթացքում զբաղվել վերանորոգման աշխատանքներով:

«Գեներալներ են հովանավորում այս գործարանը, բայց մենք չենք տեսել, չգիտենք՝ ովքեր են»,-ասաց Սարգիս Սաֆարյանը:

«Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն, այդ թվում եւ «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, կապվում են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա ազգականների հետ: «Էլիտ կապիտալ»-ը նշված կազմակերպությունների հետ միասին պարբերաբար հայտնվել է հակակոռուպցիոն պայքար վարող ՀԿ-ների հաշվետվություններում եւ մամուլի հրապարակումներում։ 

ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր կնքող ընկերությունների մեծ չափաբաժինը բաժին է ընկնում «Էլիտ կապիտալ»-ին: Համաձայն մամուլի հրապարակումների՝ ՊՆ-ի գնումների ավելի քան 40 տոկոսը բաշխվում է Ֆլեշ, «Էլիտ կապիտալ», «Ավանգարդ», «Արպ անիվ» ՍՊԸ-ների միջեւ: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3856 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով