Երևան
12 °C
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեղադրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ստախոսության համար եւ զարմանք հայտնել, թե ինչու վերջինս խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ է հրավիրում եւ բողոքում իր դեմ ճնշումների մասին: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով, այն խոսկացությունները, թե իբր իշխանությունները խափանում են 100-ամյակի միջոցառումները, պարզապես սուտ են։ «Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է գիտխորհրդին տեղյակ պահեր: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու», - նշել է Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո գնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: «Վարչապետի հետ քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի: Այն կստեղծվի հաջորդ շաբաթ», - ասել է նա:
Ուստի, նախարարը նշում է․ «Այսինքն, Սիմոնյանի այն պնդումը, թե իբր իր անձի հետ է կապված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է եւ կեղծիք է: Կարծում եմ՝ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու: Այս կեղծիքը եկավ հաստատելու, թե ինչպիսի ղեկավար է նա եղել եւ ուզում է լինել»:
Հարությունյանի խոսքով, այսօր բուհի ինքնավարությունից մարդիկ են խոսում (նկատի ունի ռեկտորին-խմբ), որոնք նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ) հետ նկարներում ուղիղ մեջքով որեւէ նկար չունեն, միշտ կռացած են. «Իսկ հիմա, որ կարող են նման գիտխորհուրդներ հրավիրել, ազատ խոսել, բողոքում են ինքնավարությունից»:
«Երկրորդ, մենք բավական երկար զրույց ենք ունեցել Սիմոնյանի հետ: Ես, այո, ես հայտարարել եմ, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունն այդ միջոցառումներին: Բոլոր այն նեգատիվը, որ կա համալսարանում, կապված է իր հետ: Ուսանողների եւ դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ է կապված: Ինչ մեսիջ ենք մենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը», - ասել է նա:
Այնուհետեւ նախարարը շարունակում է․ «Արամ Սիմոնյանը նախ ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իր դեմ քրեական գործ հարուցվի, ԵՊՀ-ն իրեն պետք է, որ պաշտպանվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT