Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանական կողմն առաջին անգամ մեր զրույցում բարձաձայնում է, որ ենթադրյալ կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում ըստ էության գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են: Փողերի լվացան դրվագը նույնպես վերաբերում է կաշառքի դրվագին:

Հիշեցնենք, Գեւորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար: Նրա, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

- Պարոն Ալեքսանյան, քրեական գործի նյութերի ծանոթացման համար դուք 76 օր էիք նախատեսել, սակայն քննիչը որոշել է 50 օրացույցային օր սահմանել: Նրա այս որոշումը վիճարկելո՞ւ եք:

- Միանշանակ վիճարկելու ենք: Պաշտպանական կողմի ներկայացրած ժամկետը՝ 76 աշխատանքային օրվա վերաբերյալ ինքնանպատակ չէր. այսօր ՀՀ-ում քրեական գործերով այսպես ասած ձեւավորված պրակատիկայի եւ ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր հատորին ծանոթանալու համար տրվում է մոտ մեկից երկու օր. մենք գտնում ենք, որ այդ ժամկետը ողջամիտ է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նման սահմանափակումը նպատակ է հետապնդում պաշտպանության կողմին չտրամադրել լիարժեք հնարավորություն եւ ժամանակ պաշտպանության իրավունքը լիարժեքորեն իրացնելու համար: Թեեւ քննիչի կողմից կայացված այդ որոշումը դեռ չենք ստացել, սակայն ստանալուն պես այն կբողոքարկենք հսկող դատախազին, որից հետո եթե ստանանք բացասական պատասխան այն կվիճարկենք նաեւ դատական կարգով:

- Քանի որ արդեն ձեր պաշտպանյալի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, կարո՞ղ եք ասել, թե ի վերջո Արմեն Գեւորգյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դրվագը ո՞ր թվականին է վերաբերում եւ այն Մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն ո՞ւնի, թե՝ ոչ:

- Վերաբերվում է 2008 թվականին, բայց կաշառքի դրվագը Մարտի 1-ի հետ որեւէ առնչություն չունի:

-Իսկ ինչո՞ւ է նույն քրեական գործի շրջանակում քննվում:

- Որեւէ փոխկապակցվածություն չկա այդ երկու գործերի միջեւ, սակայն եթե մի անձ մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ, այդ գործերը քննիչը միացնում է, դատավարական տեսանկյունից այստեղ որեւէ խախտում չկա:

- Որքանով որ ծանոթ եք քրեական գործի նյութերին, կաշառքի դրվագով միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմո՞ւնքն է, թե՝ այլ ցուցմունքներ եւս կան:

- Մենք դեռ քրեական գործի նյութերի ծանոթացման պրոցեսում ենք, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դեռ մեզ համար հասանելի եւ տեսանելի են միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները՝ կաշառքի հետ կապված: Չի բացառվում, որ ամբողջ նյութերը ուսումնասիրելու արդյունքում Սիլվա Համբարձումյանի անհեթեթ ցուցմունքների պես եւս իրականությանը չհամապատասխանող, մտացածին տեղեկություններ ի հայտ գան: Բայց այո, ներկա պահին ուսումնասիրելով նյութերը՝ մենք տեսնում ենք, որ միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով է պայմանավորված կաշառք ստանալու մեղադրանքը:

Վստահորեն կարող եմ ասել, որ Արմեն Գեւորգյանը ոչ մեկից, այդ թվում նաեւ Սիլվա Համբարձումյանից, երբեւէ կաշառք չի վերցրել:

- Փողերի լվացման դրվագը նույնպե՞ս կաշառքի հետ է կապված:

- Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ այո, իբր թե Արմեն Գեւորգյանը լվացել է այդ կոնկրետ գումարը, որը տվել է Սիլվա Համբարձումյանը: Ինչը անհեթեթություն է, անգամ ողջ քրեական գործի նյութերը ամբողջությամբ չուսումնասիրելով միանշանակ կարող ենք ասել, որ նման փաստական տվյալներ թե՛ փողերի լվացման, թե՛ ընդհանրապես կաշառք ստանալու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ուղղակի չկա: Բավարար ապացույցների համակցություն ասելով մենք թվաքանակը նկատի չունենք, այլ՝ հենց բովանդակային իմաստը: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ Սիլվա Համբարձումյանը թեեւ նշել է, որ այդ գումարը նաեւ փոխանցված է եղել իբր թե Արմեն Գեւորգյանին տրամադրելու համար, սակայն հետագայում նախաքննության ընթացքում նա բազմաթիվ ցուցմունքներ է տվել եւ այդ ցուցմունքները իրարամերժ են, ինչը արդեն իսկ թույլ է տալիս հետեւության հանգել, որ վերջինիս հայտնած տեղեկությունները ուղղակի իրականությանը չեն համապատասխանում՝ մտացածին են եւ վարկաբեկիչ:

- Պարոն Ալեքսանյան, կաշառքի չափը կարո՞ղ եք նշել:

- Դրա վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք նյութերին ավելի շատ ծանոթանալուց հետո:

- Արմեն Գեւորգյանը մեղադրվում է նաեւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, կմանարամասնե՞ք ինչով է օժանդակել:

- Վարույթն իրականացնող մարմնի առաջին վարկածը՝ կապված օժանդակության հետ, դա այն է, որ իբր թե Արմեն Գեւորգյանը ազդեցություն է գործադրել Սահմանադրական դատարանի անդամ (նախկին) Վալերի Պողոսյանի նկատմամբ, ինչով իբր օժանդակել է սահմանադրական կարգը տապալելուն: Սակայն Վալերի Պողոսյանը նաեւ մամուլի հետ զրույցում նշել է, որ իր վրա ոչ մեկ ազդեցություն չի գործադրել:

- Իսկ վիկիլիքսյան հրապարակումը ապացույց չէ՞:

- Ոչ, միանշանակ դա որպես ապացույց չի դիտարկվելու եւ վիկիլիքսի կողմից հայտնած այդ տեղեկությունները Վալերի Պողոսյանը իր ցուցմունքներով հերքել է: Այսինքն՝ վիկիլիքսում նշված էր, թե իր վրա իբր թե ազդեցություն են գործադրել եւ այլն, հետագայում Վալերի Պողոսյանը այդ հանգամանքները նույնպես հերքել է՝ նշելով, որ երբեւէ չի ասել, որ իր վրա որեւէ մեկը ազդեցություն է գործադրել եւ վիկիլիքսի հայտնած տեղեկությունները իրենց կողմից արված ինչ-որ ենթադրություններ էին:

- Ըստ այդ հրապարակման՝ Վալերի Պողոսյանը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, որն այդ ժամանակ աշխատում էր Քոչարյանի աշխատակազմում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նա չի հերքում (նկատի ունի Վալերի Պողոսյանը) որ իրականում զրուցել է դեսպանատան աշխատակիցների հետ, սակայն ազդեցություն գործադրելու վերաբերյալ տեղեկություն վիկիլիքսին չի հայտնել եւ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում վիկիլիքսում նման լուրեր պտտվում, նա հայտնել է, որ դա իր համար նույնպես անհասկանալի է եւ կարծում է, որ դրանք վիկիլիքսի ենթադրություններն են եղել, բայց ոչ թե իր խոսքերն են եղել:

- Վալերի Պողոսյանը մասնակցե՞լ է ՍԴ-ում 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով քվեարկությանը: Դա գործի նյութերում կա՞:

- Նա իրականում նիստին չի մասնակցել եւ նրա չմասնակցությունը պայմանավորված է եղել հիվանդությամբ, որի մասին նա հստակ իր ցուցմունքում ասել է:

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը 2018-ի օգոստոսի 3-ին Հ1-ի եթերում հայտարարել էր, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, եթե նշում եք, որ վիկիլիքսյան հրապարկումը գործով ապացույց չէ:

- Վիկիլիքսի հայտնած տեղեկությունները ոչ թե հաստատվել են քրեական գործի շրջանակներում, այլ՝ հակառակը՝ հենց Վալերի Պողոսյանի տված ցուցմունքներով հերքվել են:

- Ըստ  մեղադրանքի՝ Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի՞ն է օժանդակել:

- Իրականում, մի քանի օր առաջ մեղադրանքը մի փոքր փախվել էր՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու դրվագի մասով: Այստեղ վարույթն իրականացնող մարմինը ավելացրել էր, որ նաեւ Արմեն Գեւորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Պաշտպանական կողմի համար այդպես էլ անհայտ դարձավ, թե ի՞նչ է նշանակում այլ գործողություններ, որովհետեւ օժանդակություն մենք հասկանում ենք ֆիզիկական կամ ինտելեկտուալ, ինչը նշանակում է կոնկրետ գործողություններ կատարելը, այսինքն՝ տեղեկություններ տրամադրելը, տեղեկությունները թաքցնել, խորհուրդներ տալը: Որեւէ հստակեցված գործողություն վարույթն իրականացնող մարմինը դրա տակ չի նշել եւ այստեղ մենք արդեն խնդիր ունենք կոնկրետ մեղադրանքի բովանդակությանը եւ էությանը ծանոթանալու հանգամանքի հետ: Մեր համար նշված մեղադրանքը պարզ չէ եւ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է՝ մեզ բացատրել մեղադրանքի բովանադկությունը եւ էությունը, սակայն դրան ի պատասխան քննիչը մեզ հայտնել է՝ կարդացեք մեղադրանքը, ձեր համար իրականում պարզ կլինի, թե մենք այլ գործողություններ ասելով ինչ նկատի ունենք: Մենք շատ լավ գիտենք, որ կարող ենք որոշումը կարդալ, բայց վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է մեզ բացատրել մեղադրանքի բովանդակությունը, մեզ համար այնպես էլ անհայտ դարձավ, թե ինչ է նշանակում այլ գործողություններ, որոնք են դրանք:

- Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու դրվագով Արմեն Գեւորգյանը ցուցմունք տվե՞լ է:

- Որպես վկա է հարցաքննվել եւ առհասարակ հերքել է իր առնչությունը: Հետագայում մեղադրյալի կարգավիճակով նա ցուցմունքներ չի տվել:

- Նախաքննության ընթացքում իր մասնակցությամբ առերես հարցաքննություն կատարվե՞լ է:

- Այո, մեկ առերեսում է կատարվել, թե ում հետ՝ ավելի ուշ կմանրամասնենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4229 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ