Եթե գնում են հեղափոխություն անելու, ուրեմն անելու ենք այդ հեղափոխությունը. Սամվել Բաբայան

Արցախի հերոս, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերջերս հայտարարել էր, որ ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է վերջին 10 տարվա մշտական բնակություն, իսկ Բաբայան այդ շրջանում Արցախում չի բնակցվել, նա նախատեսում է այս տարվա մարտ ամսից ստորագրահավաք սկսել` Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով: Վերջերս Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ փետրվարի 18-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով խոչընդոտում է ստորագրահավաքին: Մասնավորապես նշվում է, որ ըստ այդ որոշման, ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում եւ շրջվարչակազմերում: Ի պատասխան ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ որեւէ խոչընդոտ չկա եւ ամեն ինչ օրենքի սահմաններում պետք է լինի՝ հավելելով, որ որեւէ մեկը չի կարող իրեն օրենքից վեր դասել: Այսօր էլ Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ երեկ է իմացել, որ իրեն 2006 թվականին զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից այն դեպքում, որ ոչ մի անգամ նման դիմում չի գրել եւ ոչ էլ դրա մասին հայտարարել է:

Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե չի եկել Ղարաբաղը թալանելու, կամ առետուր անելու, այնինչ, Արցախում փորձում են իր համար արհեստական խոչընդոտներ ստեղծել:

- Պարոն Բաբայան, պարզվե՞ց, թե ինչ խնդիր է եղել, որ ձեզ զրկել են Արցախի քաղաքացիությունից:

- Ոչ մի խնդիր: Հետեւյալն է, ընդհանրապես Ղարաբաղի Սահմանադրությունով գրված է, որ որեւիցե մեկին` անգամ իր դիմումի համաձայն, իրավունք չունեն քաղաքացիությունից զրկելու: Հիմա, եթե դա կա, հարց է առաջանում, ի՞նչ իրավունքով ես զրկել, ո՞ւմ դիմումի համաձայն, ո՞նց է դա կատարվել, խի՞ է արվել, առա՞ջ են արել, թե հիմա հին դատով են ներկայացնում: Դա արդեն կպարզենք իրենց պատասխանից հետո, եթե այն բացասական լինի՝ դատարան կտանք, կճշտենք:

- Եթե ամեն դեպքում պատասխանը չբավարարի, այսինքն ձեր քաղաքացիությունը չվերականգնվի, բողոքի ակցիանե՞ր եք պատրաստվում իրականացնել, թե ստորագրահավաք: Ի՞նչ մեթոդներ եք կիրառելու:

- Ես հենց սկզբից ասել եմ, որ եկել եմ Ղարաբաղ ակտիվիստների պարտադրանքով, ժողովրդի ցանկությամբ, ուրեմն այդ ժողովուրդը ինչ որոշի, ես էլ կառաջնորդեմ նրանց: Ասենք, եթե գնում են, ապստամբություն են անում, կամ հեղափոխություն են անում, ուրեմն անելու ենք այդ հեղափոխությունը: Ես խորհուրդ չեմ տալիս, չեմ ցանկանում, ես ասում եմ՝ տղերք վերադարձեք օրենքի դաշտ, օրենքի դաշտով գնանք, բայց եթե դա պարտադրվի, ուրեմն գնալու ենք այդ ճանապարհով: Ես այդպիսի խնդիր իմ առջեւ չեմ դնում, ես ուզում եմ ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում, բացասական պատասխանի դեպքում կատարվելու է ինչ-որ հնարավոր է: Ես հասարակության պահանջները պարտավոր եմ կատարել:

- Արցախի նախագահականից էլ պատասխաններ են հնչում, որ իրենք ցանկանում են ամեն ինչ լինի օրենքի դաշտում:

- Հասկանում եմ՝ ինչ են ասում, դա դեմագոգիա է: Օրենքով ընդունված է` հանրաքվե, ստորագրահավաք: Երբ որ 40 հազար բնակչությամբ քաղաքում ասում են՝ դուք պիտի շարք կանգնեք, գաք քաղաքապետարան, մի սենյակում նստեք, 45 օր ժամանակում քաղաքապետի ներկայությամբ ձեզ ստուգեն, նոր հետո մասնակցեք, հնարավո՞ր է դա արդյոք անել: Դա բռնություն գործադրել է, դա օրե՞նք է, դա օրենք չի, դա որոշում է: Ես իրենց ասում եմ՝ տղերք 5 կամ 10 տեղ դրեք, թողեք մարդիկ գան այդտեղ ստորագրեն: Բայց իրենք ասում են՝ 40 հազար մարդը 45 օրում գա ստորագրի նույն տեղում: Այսինքն, օրը 1000 մարդ, քո ներկայացուցիչը պիտի այդ մարդու թղթերը նայի, հաստատի, որ դա այդ անձն է եւ այլն, ստացվում է, որ խոչընդոտներ ես չէ՞ ստեղծում: Ես ասում եմ՝ եթե այդպես է, ուրեմն այս ձեւ ենք ձեր հետ մոտենում, այդտեղ ինչ կա անհասկանալի, շատ պարզ, հստակ: Եթե գյուղերում դա հնարավոր է անել, փոքր են, ապա Ստեփանակերտ քաղաքում 40 հազար իրական ընտրող կա, չես կարող դա անել: Դու հատուկ խոչընդոտում ես դրան, ուրեմն ժողովուրդը պիտի ըմբոստանա, եթե ըմբոստանան, ի՞նչ են անելու, ասելու են՝ պարոն Բաբայանը գնաց, Ղարաբաղ խառնեց սաղ իրար:

- Կարծում եք՝ մտավախություն ունեն, որ ստորագրահավաքով սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան եւ դուք կգրանցվե՞ք որպես նախագահի թեկնածու:

- Կկարողանամ գրանցվել, բացի դրանից ավելին կլինի, քան ինչ-որ պահանջվում է Սահմանադրությունով եւ կգա մի իրավիճակ, որ այլեւս խորհրդարանի 2/3-ի խնդիր չի լինի: 50+1 ստորագրավաքը ասենք եղել է, ի՞նչ է նշանակում խորհրդարանի 2/3-ը պիտի համաձայնի, դրա համար էլ այդ խոչընդոտները սարքել են, որ 10 հազար մարդ լինի, 10 տոկոս քվեարկի, հետո էլ հայտարարեն, թե գիտեք ինչ՝ զոռով 10 տոկոս մարդ է ստորագրություն տվել: Ես էլ ասում եմ՝ տղերք, հանգստացեք, դուք գիտեք 50+ չէ, դեռ մի բան էլ ավելի է լինելու, դա հստակ է: Եկեք վերադարձեք օրենքի դաշտ: Նրանք էլի ռուպռը բաց են թողնում, ասում են՝ որեւէ մեկը իրեն օրենքից բարձր չգնահատի: Օրենքը դուք եք շահագործում: Սա է խնդիրը, իրենց բացատրությունը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:

- Արցախում ուժեր կա՞ն, որ Ձեզ աջակցում են: Ընդդիմադիր ուժերից Ձեզ աջակցություն հայտնե՞լ են:

- Բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ես կարող եմ ընդհանուր լեզու գտնել, եթե դա ցանկանամ: Բայց ես չեմ եկել Ղարաբաղ ոչ թալանելու, ոչ առետուր անելու` ընդդիմադիր եւ այլ եւ այլ...: Ասենք, ամենքիս մի հոգի նախարար կդնեք, հետո սկսենք լափել, խժռել, ես դրանով չեմ զբաղվում, բարձրաձայն դրա մասին ասել եմ: Կան գաղափարական խնդիրներ: Կլինեն այդպիսի մարդիկ, կցանկանան իրենց ամբիցիաները ցած դնել` զուտ գաղափարի շրջանակներում խոսել, խնդրեմ, չեն ցանկանա, ամեն մարդ թող մասնակցի, հասարակությունն ում ձայն կտա` կտա: Ես այն գլխից բացառում եմ որեւիցե կուսակցությունների հետ ինչ-որ կոալիցիաներ կազմելը: Ես շատ լավ եմ իմանում Ղարաբաղը, վստահ եմ, թե ինչ եմ անում, ես գիտեմ, թե ինչ տոկոս ունեմ եւ թե ես ով եմ: Իրենք թող մտածեն: Կարող են իրենք բաց թողնել, պարոն Բաբայանը 1 տոկոս կստանա, կպարտվի, կգնա էլի, ի՞նչ եք ուզում էդ պարոն Բաբայանից, թող դնի էլի, եթե այդպես վստահ եք: Բայց քանի որ ուրիշ բան է ստացվելու, հիմա ամեն ձեւ փորձում են խանգարել: Ինչ-որ ընդդիմադիր ուժեր, այլ ուժեր, անկեղծ ինձ չի հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում է մեր ժողովուրդը: Ինձ հետաքրքրում է ժողովրդի հետ անմիջապես շփվել ու հասկանալ՝ կուզենա՞ն, ուրեմն կլինի, չե՞ն ուզենա, կթողենք կգանք:

- Պարոն Բաբայան, 2 թեկնածուներ` Վիտալի Բալասանյանը եւ Արայիկ Հարությունյանը, գրեթե հայտարարել են իրենց մասնակցության մասին: Ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք:

- Ես ձեզ ասում եմ հետեւյալը, եթե վերջնական որոշվի, որ ես մասնակցում եմ, ես կուզենայի այդ ձեր բոլոր թվարկած անուն ազգանունները, ովքեր հայտարարել են, այ այդ ժամանակ դնեն: Քանի որ դեռ իմ հարցը իրենք իրենց ներսում համարում են, որ չլինող է, դեռ այնքան են հայտարարելու` զարմանալու եք: Բայց, որ ասեն՝ իմ հարցը լուծված է, ես մասնակցելու եմ, ես ձեզ կխնդրեմ դրանից հետո տեսնեք՝ քանի հոգի են դնում եւ ովքեր են նրանք:

- Հայաստանի իշխանությունները կամ քաղաքական ուժերը աջակցո՞ւմ են ձեզ:

- Ես նորից եմ կրկնում` որեւիցե մեկի հետ ես այդպիսի հարցեր չեմ քննարկել: Կան գաղափարներ, կան ծրագրեր: Եթե Հայաստանի իշխանությունը կասի, որ իրենք չեն ցանկանում ինձ հետ աշխատել որեւիցե կերպով, ես կարող եմ եւ չմասնակցել, դա արդեն այլ խնդիր է: Ասենք, 99 թվականին ինձ պարզ բացատրել են, որ իրենք չեն ցանկանում ինձ հետ աշխատել: Դրա համար ես դուրս եմ եկել, թե չէ կարող էի այդ մարդկանց լցնել իրենց տեղերը: Եթե վաղը Հայաստանի իշխանությունը կհրավիրի ինձ, կասի՝ պարոն Բաբայան, մենք ձեզ հետ չենք աշխատելու, ես հո ժողովրդի մի հատվածին հարվածի տակ չե՞մ դնելու: Քանի որ դա չկա, ազատ ընտրություն է, ով որ կընտրվի, նրա հետ էլ աշխատելու են, դրա համար էլ մենք զբաղվում ենք դրանով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3885 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին