Երևան
12 °C
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 6-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նախկինում խորհրդի նախագահին հանրապետության նախագահն էր նշանակում, սակայն 2018 թվականի հուլիսի 30-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձեւավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հանձնաժողովն է մրցույթ հայտարարում եւ ընտրում ՀՌՀ անդամներին եւ նախագահին:
Տիգրան Հակոբյանը նկատեց, որ առաջին այսպիսի փորձն է հանձնաժողովի միջոցով ընտրել: Վերջինիս վստահեցմամբ՝ կոշտ մրցակցային պայմաններում կընտրվի այն անձը, որը կստանձնի ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնը: «Ինձ թվում է՝ շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու, ուստի կարծում եմ՝ մրցույթը լայն ներգրավմամբ կվերջանա, եւ հանրությունը կտեսնի, որ ընտրվել է այն մարդը, որը կենսագրությունով եւ ծրագրով համապատասխանում է չափանիշներին»,- ասաց ՀՌՀ հանձնաժողովի նախագահը՝ վստահեցնելով, որ ինքն այն մարդը չէ, որն օրենքից դուրս կարող է ղեկավարել:
«Դաբրոների ժամանակը խորը անցյալում է: Ես հունվարի վերջին ստանձնեցի ՀՌՀ հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Եվ ուզում եմ մեկ կարեւոր փաստ արձանագրել, ՀՀ կառավարությունը մեր գործերին չի խառնվում, այդ առումով ես հաճելիորեն ինձ անտեսված եմ զգում»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Մարտի 4-ին լրանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: ՀՌՀ հանձնաժողովի նախագահի պնդմամբ՝ խորհրդի նախագահի ընտրության շուրջ մեծ ինֆորմացիա կա, որը բերում է նաեւ մեծ աղավաղումների. «Աշխուժությունը շատ է, հետաքրքրությունը՝ մեծ, բայց կընտրվի արժանի թեկնածուն եւ չի բացառվում, որ արժանիները շատ լինեն»:
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը ավելի վաղ հայտնել էր, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT