Երևան
12 °C
Հայասատանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը «Փյունիկից» «Արարատ Արմենիա» է տեղափոխվել 40 հազար դոլարի դիմաց: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: ՀՀ սահմաններում ֆուտբոլային տրանսֆերները եզակի երեւույթ են, հատկապես եզակի է, որ ակումբը գործարքի մասին բացահայտ ասում է: Այդ պատճառով էլ այսօր ասուլիսի ժամանակ մի շարք հարցեր հնչեցին հենց 23-ամյա ֆուտբոլիստի մասին:
-Ինչո՞ւ Պետրոս Ավետիսյանը հեռացավ «Փյունիկից»:
-Նա գնացել է երկկողմ համաձայնությամբ: Նա միանշանակ տաղանդավոր խաղացող է, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ տաղանդը որոշիչ է: 1.5 տարի է՝ թիմում եմ, փորձել ենք ինչ-որ կերպ նրա հետ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել, նույնիսկ 3 անգամ բարելավել ենք նրա պայմանագրի պայմանները, ինչը պարտավոր չէինք անել, բայց արդյունքում նա որոշեց, որ այնքան էլ չի ուզում խաղալ «Փյունիկում»: Դա նրա իրավունքն է: Եվ սա ակումբի որոշումն է, որը ես ողջունում եմ. հիմա մենք ակումբ ենք ստեղծում, եւ մեզ համար կարեւոր է հավաքել այնպիսի տղաների՝ այնպիսի հավատարիմ տղաների, որոնք պատրաստ են խաղալ, պայքարել, եթե ցանկություն չկա, չենք ստիպի:
-Տրանսֆե՞ր է եղել:
-Այո՛: Անկեղծ ասած, դա մեզ համար սկզբունքային էր, որովհետեւ Հայաստանում, երեւի գիտեք, եւ դա ի դեպ լուրջ խնդիր է. էթեիկան ակումբների, էթիկան ակումբների ու ֆուտբոլիստների միջեւ այսօրվա դրությամբ հեռու է պրոֆեսիոնալից, եւ մենք կարծում ենք, որ մեզ մոտ աստիճանաբար կսկսի զարգանալ տրանսֆերային շուկան: Հիմա հաճախ է լինում, որ խաղացողը գալիս է, սկսում է պայմաններ դնել կամ վատ խաղալ, նրա պայմանագիրը խզում են, գնում է այլ ակումբ, հետո պարզվում է, որ այդ ամենը պլանավորված էր: Նման շատ դեպքեր են լինում, այդ պատճառով Պետրոսի պարագայում ասացինք՝ ո՛չ, այլ կերպ պատրաստ չենք: Կարծում եմ՝ հայկական ֆուտբոլում վաղուց ժամանակն է, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ հունի մեջ դնենք, մանավանդ որ ընդամենը 9 ակումբ է, բոլոր ղեկավարներն իրար լավ ճանաչում են, եւ ամեն ինչ կարելի է լուծել քաղաքակիրթ ճանապարհով:
-Դուք բազմիցս նշել եք, որ Ձեր ակումբի խնդիրներից մեկը հայ ֆուտբոլիստներին զարգացնելն է: Հիմա ՀՀ առաջնության այն ֆուտբոլիստը, որը պետք է ուժերը փորձեր արտասահմանում Ավետիսյանն էր: Փաստորեն հենց նրա տեղափոխության ժամանակ առաջացավ խնդիր: Ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր նպատակը կյանքի կոչել, եթե ամեն տղանդավոր խաղացողի արտասահման տեղափոխվելը խնդիրների է բախվելու:
- Ձեզ հետ համաձայն չեմ: Մեր ակումբը երբեք խոչընդոտներ չի ստեղծել, որ ֆուտբոլիստները հեռանան: Նույնիսկ խաղացողին Թուրքիա հատուկ տարանք, որպեսզի նրան 2 թիմերի ցույց տանք՝ «Շկենդիային» ու «Սլավիային»: Թիմերը պատրաստ էին դիտարկել նրա թեկնածությունը, սակայն 2-ն էլ հրաժարվեցին: Մենք ոչ միայն նրանց հրավիրեցինք, այլեւ մեր հաշվին խաղացողին տարանք, հիմնական կազմում խաղացրինք, սակայն ակումբները չցանկացան: Մինչեւ այդ նման պատմություն է եղել ուկրաինական թիմերի հետ, նա նույնիսկ 1 խաղ խաղացել է «Ալեքսանդրիայում», սակայն նրանք չցանկացան:
Ինչ վերաբերում է մեր խաղացողներին, որոնք կարող են խաղալ արտասահմանում, սա իրականում լուրջ հարց է: Հաճախ ֆուտբոլիստը դեռ մինչեւ վերջ չի հասունացել, պարզապես հույսեր է ներշնչում, սակայն անմիջապես վազում է առաջին իսկ ակումբ: Հասկանում եմ՝ ինչու է դա տեղի ունենում: Պատճառն այն է, որ ՀՀ առաջնության մակարդակն այնքան էլ բարձր չէ: Բայց կարծում եմ՝ դա մեծ սխալ է, որովհետեւ ֆուտբոլիստն արտասահմանում խաղալու համար ոչ միայն պետք է տեխնիկական որակներ ունենա, այլեւ պետք է կայացած ֆուտբոլիստ լինի, որովհետեւ նոր տեղում ստիպված է լինելու հարմարվել, պայքարել իր տեղի համար, եւ նրանով այնպես չեն զբաղվելու, ինչպես այստեղ: Հիմա մենք հիանալի խաղացող ունենք՝ Էրիկ Վարդանյանը, որին հավատում ենք, շփվում ենք նրա հոր հետ, եւ հայրն էլ մեզ հետ համաձայն է, որ նա պետք է ՀՀ-ում ինչ-որ բանի հասնի, ձեւավորվի որպես ֆուտբոլիստ ու առաջ շարժվի: Մենք բաձարձակապես դեմ չենք լինի, ես երջանիկ կլինեմ, որ Էրիկը ինչ-որ տեղ գնա ու օգտակար լինի նաեւ հավաքականին: Ինչ վերաբերում է Պետրոսին, ինձ համար բարդ է ասել, ես ֆուտբոլային փորձագետ չեմ, որ ասեմ արժանի է խաղալ, թե՝ ոչ, բայց, եթե չեն վերցրել, գուցե այնքան էլ արժանի չէր:
-Որքա՞ն է արժեցել Պետրոս Ավետիսյանի տրանսֆերը:
-Դա մեծ գաղտնիք չէ: Ամբողջական գումարը կազմել է 40 հազար դոլար: Լուրջ առաջնությունների համեմատ՝ դա մեծ գումար չէ, բայց մեզ համար սկզբունքային էր, որ դա տրանսֆեր լիներ հայկական ակումբների միջեւ: Կարծում ենք՝ շատ լավ է, մենք էլ ենք պատրաստ մեզ այդպես պահել եւ կոչ ենք անում ակումբներին, որ, եթե հետաքրքրություն կա խաղացողի նկատմամբ, դիմեն ոչ թե խաղացողին, այլ հենց ակումբին, եւ համաձայնության գան պայմանների շուրջ: Ուրախ ենք, որ այդ պրոցեսը սկսվեց թե մեր ակումբում, եւ թե Հայաստանում:
-Դուք ասացիք, որ եղել եք «Կրասնոդարի» ակադեմիայում: Կարելի՞ է սպասել, որ ապագայում կհամագործակցեք «Կրասնոդարի» հետ:
-«Կրասնոդարում» մեզ ջերմորեն ընդունեցին: Մենք արդեն պայմանավորվել ենք համագործակցության շուրջ: Փոխանակելու ենք խաղացողների, մարզիչների: Պլանավորելու ենք մեր առաջին այցը Կրասնոդար եւ հուսով ենք՝ դա շարունակական կլինի:
-Ի՞նչ եք մտածում ՀՀ առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակման մասին:
-Ֆեդերացիան մեզ հավաքել է, խնդրել է, որ ամեն ակումբ ներկայացնի իր կարծիքը: 2 դիրքորոշում կա: Մեկն այն է, որ հայ ֆուտբոլիստների քանակն այսօր քիչ է: Մյուսն այն է, որ հայկական առաջնությունն էլ պետք է հարգել ու փակել այն թիմերի համար, որոնց անվանում ենք ագենտային թիմեր: Դրանք օգտագործվում են միայն աֆրիկացի կամ այլ խաղացողների բերելու ու Եվրոպա վաճառելու համար: ՀՀ-ն դրա համար շատ հարմար է, քանի որ ՈՒԵՖԱ-ի գոտում ենք, խաղում ենք եվրագավաթներում: Այս ամենից ՀՀ առաջնությունը ոչինչ չի ստանալու: Մեր դիրքորոշումն այն է, որ ամեն դեպքում պետք է շարժվել դեպի լեգեոներների թվի սահմանափակում, բայց դա պետք չէ կտրուկ անել: Առաջարկում ենք առաջին տարում հայտացուցակում թույլատրել 12 լեգեոներ: Կարծում ենք, որ դա շատ չէ: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ հիմա լրջորեն քննարկվում է, եւ ԵԱՏՄ բնակիչները լեգեոներ չեն համարվելու: Այդ պատճառով՝ կարծում ենք, որ ակումբները թիմ ձեւավորելու խնդիր չեն ունենա: Պետք է ցույց տալ, որ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր առաջնությունը, իսկ հետո աստիճանաբար պետք է առաջ շարժվել ստեղծելով ակադեմիաներ: Սա նաեւ մոտիվացիա կլինի ակումբների համար, որ իրենց ակադեմիաները տեղծեն, քանի որ լեգեոներների հարցը խստացվելու է:
-Ի՞նչ կարծիքի եք առաջնությունը գարուն-աշուն կամ աշուն-գարուն համակարգով անցկացնելու մասին:
-Անձամբ ես կողմ եմ գարուն-աշուն ձեւաչափին, որը նախկինում կար: Դա երկարացնում է ՀՀ առաջնությունը: Այս պահի դրությամբ մենք չենք տեղավորվում ժամկետներում: Այսպես ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում, չեն հասցնում վերականգնվել, ֆուտբոլի հետաքրքրությունը նվազում է: Այսօրվա մեր օրացույցով ամառային ամիսները բաց թողնելն արդյունավետ չէ: Բացի այդ՝ կարծում եմ՝ ՀՀ առաջնության համար լավ կլինի, քանի որ չեմպիոնը, որը նախապես որոշված կլինի, կկարողանա լրջորեն պատրաստվել եվրագավաթներին, որտեղ հանդես կգա արդեն խաղացված կազմով: Բայց լուրջ խնդիր կա: ՀՀ-ում չեն բավականացնում այն խաղադաշտերը, որտեղ հնարավոր կլինի երեկոյան ժամերին խաղեր անցկացնել, քանի որ ՀՀ-ում օրվա ընթացքում խաղալը շատ բարդ է:
-Դուք Էջմիածնի ակադեմիայի համար հայտ եք ներկայացրել...
-Ինչպես արդեն ասել եմ, մենք պատրասվում ենք զարգացնել մեր մասնաճյուղերը: Տարբերակներից մեկն Էջմիածնի ակադեմիան էր, բայց ստացվեց այնպես, որ մենք տարածք գտանք հենց Երեւանում եւ որոշեցինք կենտրոնանալ դրա վրա, քանի որ Էջմիածնի ակադեմիան դիտարկում էինք ոչ միայն մանկական ֆուտբոլի, այլեւ մեծերի համար, քանի որ հիմա մենք չունենք մեծերի համար համապատասխան բազա: Եղածը երեխաների համար է եւ բացի այդ՝ նույնպես լուրջ ներդրումների ու վերափոխման կարիք ունի: Էջմիածինը դիտարկում էինք 2 տեսանկյունից, բայց քանի որ առաջին թիմի համար արդեն որոշել ենք՝ ինչ ճանապարհով ենք գնում, իմ կարծիքով՝ ճիշտ է Էջմիածինը տալ նրանց, ովքեր պատրաստ են նոր ակումբ բերել Հայաստան:
-Ձեր նշած տարածքը Երեւանում որտե՞ղ է:
-Դեռ չէի ցանկանա ասել: Դեռ ընթացքում է: Հենց թղթերը ստորագրենք, կասենք:
-Որքա՞ն տարածք է:
-Բավական է եւ մարզումներ անցկացնելու եւ ոչ մեծ մարզադաշտ կառուցելու համար: Ես մեծ երազանք ունեմ «Փյունիկի» համար ոչ մեծ մարզադաշտ կառուցելու, Կարծում եմ՝ ակումբը ակումբ է դառնում, երբ ունենում է իր մարզադաշտը՝ իր տունը, ուր երկրպագուները գալիս են: Բացի այդ՝ այն մարզադաշտերը, որ հիմա կան, այնքան էլ ժամանակակից չեն ու հարմար չեն ֆուտբոլ նայելու համար:
-Որքա՞ն հանդիսական կտեղավորի:
-Կարծում եմ՝ մոտ 5 հազար: ՀՀ առաջնության համար լավ է: Կառուցելու ընթացքում գուցե որոշենք 8 հազար դրաձնել, որովհետեւ ՈՒԵՖԱ-ի խմբային փուլում խաղալու համար 8.5 հազար է պետք:
-Յուրա Մովսիսյանն այս օրերին ՀՀ-ում է, խոսակցություններ կան, որ թիմ է փնտրում: «Փյունիկի» հետ կապ եղել է:
-Տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է, այդ պատճառով դժվար կլինի: Մենք դիտարկել ենք այդ տարբերակը, բայց ամեն ինչ որոշում է մարզիչը. իմ սկզբունքն է, ես չեմ խառնվում մարզչի գործերին: Յուրա Մովսիսյանի հետ կապված առաջարկ եղել է, մի քանի թիմ դիտարկել են: Հիանալի կլիներ, եթե վերադառնար Հայաստան:
-Ռոբերտ Արզումանյանին կտեսնե՞նք «Փյունիկի» մարզչի դերում:
-Շատ ուրախ եմ, որ Ռոբերտը միացել է մեր թիմին: Մարտի 1-ից նա աշխատելու է միայն մեր ակումբում: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ որոշ ժամանակ նա կմնա ֆեդերացիայում: Պայմանավորվել ենք, որ նա կփորձի մարզիչ դառնալ: Անձամբ ես հավատում եմ նրա ուժերին: Հույս ունեմ, որ ժամանակ կգա, եւ մեր գլխավոր մարզիչը կլինի Ռոբերտ Արզումանյանը: Ես երջանիկ կլինեմ այդ կապակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT