Երևան
12 °C
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ենթակառուցվածքները զարգացնելու լուրջ նպատակներ է դրել: Առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսում է 5-6 ակադեմիա ունենալ ողջ Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Նա պատմեց, որ Դիլիջանում արդեն կառուցվում է առաջինը, եւ եւս 4-5-ը կկառուցվեն առաջիկա տարիներին:
«2 ուղղություն ենք վերցրել՝ սոցիալական եւ սպորտային: Սոցիալականը կապված է ՀՀ-ում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ, որը մեծ ջանքեր ու ներդրումներ է պահանջում: Բոլորս հասկանում ենք, որ դա ներդում է ապագայի համար, բիզնես չէ: Բացի Երեւանի բազայից, որը նույնպես պետք է լրջորեն զարգացնել՝ այս տարի ստեղծում ենք մասնաճյուղ Դիլիջանում: Սկսել ենք կարգի բերել խաղադաշտը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում չի օգտագրծվել: Պայմանագիր ենք կնքել Դիլիջանի UWC դպրոցի հետ Ռուբեն Վարդանյանի, դաշտը պատկանում էր նրան: Մարտից կսկսենք շինարարական աշխատանքները: 1 ակադեմիայով կանգ չենք առնելու: Նախատեսում ենք 3 տարում եւս 4-5 ակադեմիա կառուցել ՀՀ-ում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակագայում իրենք շեշտը դնելու են հենց իրենց սաների վրա:
Դիլիջանում ակադեմիա կառուցելու համար, Սողոմոնյանի խոսքով, մոտ 400 հազար դոլար է անհրաժեշտ: Պետք է զրոյից կառուցել նոր խաղադաշտ, բարեկարգել մարզադաշտի շրջակայքը, վերանորոգել հանդերձարանները եւ մասնաշենքը, այնուհետեւ անհրաժեշտ է անձնակազմ հավաքել: Սողոմոնյանն ընդգծում է, որ իրենց ծրագրերն իրականացնելու հարցում համագործակցում են Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիայի հետ:
«Մյուս տարի մեզ կընդգրկեն ծրագրում, որով ՈՒԵՖԱ-ն գումար է տրամադրում արհեստական խաղադաշտեր կառուցելու համար»,- ասաց նա:
Սողոմոնյանը գիտակցում է, որ միայն ակադեմիաներով չէ, որ երեխաների վարպետությունը կարելի է զարգացնել: Նա լուրջ կապեր ունի ֆուտբոլում եւ արդեն հիմա փորձում է օգտագործել դրանք սաների համար: Վերջերս «Փյունիկի» մի քանի պատանիներ մի քանի օր մարզվեցին Մադրիդում՝ իսպանական «Լեգանեսի» ակադեմիայում: Նրանք նաեւ ներկա գտնվեցին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Խիրոնա», ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղերին: Շուտով մի քանի երեխաներ էլ մեկնելու է Ռուսաստան՝ «Կրասնոդարում» մարզվելու:
Սողոմոնյանը շատ է կարեւորում սպորտի դերը երեխաների՝ որպես անհատ զարգացման հարցում: Մյուս կողմից գիտակցում է, որ սպորտով տարվելով երեխաները հաճախ աչքաթող են անում կրությունը: Այդ պատճառով պատրաստվում են ինտերնատ ստեղծել:
«Մանկապատանեկան ֆուտբոլը պարզապես սպորտ չէ, այն դաստիարակության կարեւոր բաղադրիչ է: 3 երեխայի ծնող եմ, 3-ն էլ զբաղվում են սպորտով: Հասկանում եմ, որ սպորտը կարող է ավելին տալ, քան ծնողը: Այն սովորեցնում է պայքարել, սովորել դրսեւորել քեզ կոլեկտիվում, դիմակայել սթրեսներին: Գաղտնիք չէ, որ, երբ տարվում են սպորտով, ֆուտբոլով, կրթությունը հաճախ տուժում է: Հիմա տեսնում ենք, որ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ բացեր ունեն կրթության հարցում: Մյուս տարվանից ստեղծելու ենք ինտերնատ: Հայաստանի լուրջ դպրոցների հետ պլանավորում ենք 2020 թ. գործի դնել «Փյունիկ սպորտային ինտերնատը»: Հուսով ենք՝ մեր օրինակը վարակիչ կլինի»,- ասաց նա:
«Փյունիկը» չի մոռանում նաեւ մեծ ֆուտբոլում հաջողությունների մասին: Գլխավոր նպատակը միջազգային ասպարեզում բարձր մակարդակով հանդես գալն է: Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ թիմը խաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում:
«3-4 տարում պետք է այնպիսի թիմ ստեղծենք, որը կկարողանա խաղալ Եվրոպա լիգայի խմբային փուլում»,- ասաց Սողոմոնյանը:
Հեռու գնացող նպատակներ դնելու հետ մեկտեղ «Փյունիկի» ղեկավարությունը կարեւորում է նաեւ ակումբի խորհրդանիշները: Այսօր ներկայացվեց նոր տարբերանշանը: Դրա հիմնական բաղադրիչների է նուռը, որը, ինչպես Սողոմոնյանը բացատրեց, նշանակում է միասնություն: «Փյունիկի» հիմնական գույնը նռնագույնն է լինելու: Այդ գույնի են լինելու մարզաշապիկները: Այսօր ներկայացվեց նաեւ «Փյունիկի» նոր կայքը՝ fcpyunik.am:
Ահա, թե ինչ է նշանակում ակումբի նոր տարբերանշանը.







Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT