Հայաստան է ժամանել գերմանացի գործարարների ամենամեծ պատվիրակությունը

Մարտի 6-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով – Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի – Քաջայայի գլխավորությամբ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Նա հավելել է, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:

Փոխվարչապետի համոզմամբ՝ ներկայիս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հատկապես առևտրատնտեսական և ներդրումների ոլորտին վերաբերող հարցեր: Այս առումով նա կարևորել է երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը: Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել նաև կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները և զարգացման տեսլականը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուտե Կոխլովսկի–Քաջայան ասել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ Հայաստան գալու և տեղում նոր գործնական կապեր հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար պատվիրակությունն է, և հավելել, որ պատրաստ են ակտիվորեն մասնակցել երկրի արդիականացման գործընթացներին:

Այնուհետև գործարար պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական, ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ,  պատմել են իրենց ծավալած գործունեության մասին, որին հաջորդել է հարցուպատասխան փոխվարչապետի հետ:

Տպել
2395 դիտում

Մայրն ասաց՝ աղջիկը կրկին սկսել է երազել․ «UPSHIFT Իջևան»-ն ամփոփեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Գյումրու ԵՆԿ-ն

Ոտնաձայներ լսելով՝ մտածել է, թե մոտեցողը հակառակորդն է և ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ․ ՔԿ

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը

Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ խարդախությամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31մլն դրամ

«Նորքի տուն-ինտերնատ»-ն առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք

Շարունակվում է ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու վարույթի նախաքննությունը

14 տոկոս աճը բավականին դրական ցուցանիշ է. տնտեսության ո՞ր ոլորտներն են տուժում սահմանային լարումների հետևանքով

ՊՆ-ն հանրային վայրերում զինծառայողների համար իրերի հավաքագրման և սոցցանցային դրամահավաքի դեպքերով կդիմի իրավապահներին

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի հետ

Բերքառատում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր

Երեք ամսում խոսել, կարդալ և գրել հայերեն․ մեկնարկել է հայրենադարձների համար անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը

Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն առանձնանում են դաշնակցային բնույթով․ վարչապետի ուղերձը Նիկոս Անաստասիադիսին

100-ամյակները բոլորած ու անցած Ասանեթը, Մարգարիտը, Վարդն ու Խանումը․ Շիրակի մարզը երկարակյաց 4 բնակիչ ունի

Դաշտադեմ գյուղում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի․ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից է

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը

Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

21-ամյա վարդենիսցին բակ է մտել ցանկապատի վրա անցք բացելով, իսկ տուն՝ պատուհանը կոտրելով

Ներկայացվել են «Հայավտոկայարան»-ը կոնցեսիոն կառավարման հանձնելու, 3 դոպլերային ռադիոլոկատոր ձեռք բերելու և այլ ծրագրեր

Տարեցների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է մեծարելու մեր ավագ սերնդին, ընդգծելու նրանց անփոխարինելի դերը և արժեքը

«Զիլ»-ը բախվել է մեկ այլ մեքենայի և վրաերթի ենթարկել 33-ամյա կնոջը

24-ամյա հետախուզվողը ներկայացվել է դատարան

Անկարան չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Վահրամ Դումանյանը Մեխիկոյում հանդիպել է Հունաստանի գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Աննա Հակոբյանի նամակը՝ դեռ չծնված հայ աղջկան

«ԱՐՄԵԴ» համակարգի պացիենտները իրենց հետազոտությունների արդյունքները կկարողանան տեսնել առցանց

Փանիկցիները «Տելեգրամ»-ով թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել

ՀՀ փոխվարչապետը և Ճապոնիայի դեսպանը ընդգծել են երկկողմ հարաբերություններում ներուժի իրացման անհրաժեշտությունը

Գայ գյուղի բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցրել

Ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Չինաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար․ ՀՀ վարչապետ

Սուբվենցիոն ծրագրերի տեմպերից գոհ չեմ, հորդորում եմ լինել առավել զգոն․ Նազելի Բաղդասարյան

Մարտական դիրքում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ասում են՝ չեն կռվի այդ հրամանատարության ներքո, բայց հանկարծ սկսում են բահ ու քլունգ գնել, ի՞նչ փոխվեց. Հովհաննիսյան

Կրթվելու և մշակույթին էլ ավելի մոտ լինելու «խրամատը» ևս ամուր պետք է լինի․ կայացավ գրքի երևանյան փառատոնի բացումը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը