Երևան
12 °C
ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու խնդիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաեւ՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների քարտեզագրման եւ այդ հատվածներում պարեկային ծառայություներն ուժեղացնելու, մարզպետարանների եւ համայնքային իշխանության մարմինների հետ համագործակցությամբ անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը եւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը մարզպետների՝ համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի եւ Հունան Պողոսյանի, մարզերի համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություններ:
Դրանց ընթացքում քննարկվել են նշված մարզերում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ավելացման պատճառները, այդ հանցատեսակի կանխարգելման բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է համարվել հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն 2018 թ.-ին կազմելով՝ 22%:
Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22%-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8%: Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում:
Խորհրդակցությանը մարզի դատախազները, արձանագրելով բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը՝ կարեւորել են բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությամբ համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:
Ընդգծվել է այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերում՝ մասնավորապես ամառանոցային հատվածներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու, բազմաբնակարան շենքերի մոտակայքը եւ դրանց մուտքերը տեսախցիկներով զինելու, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:
Շիրակի մարզի դատախազությունում կայացած խորհրդակցության արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ առ այն, որ համայնքների պատասխանատուների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կստեղծվի աշխատանքային հարթակ, որի շրջանակներում առաջիկա օրերին կհստակեցվեն առաջնահերթ տեղադրվելիք տեսախցիկների եւ կոդավորվող դռների քանակները: Արդյունքներից ելնելով՝ համայնքների ավագանիները կքննարկեն համայնքների բյուջեներից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:
Սյունիքի մարզի դատախազի կողմից հրավիրված խորհրդակցությանը համայնքների ղեկավարները նշել են, որ չնայած արդեն իսկ հաստատվել են բյուջեի ծրագրերը եւ ֆինանսական միջոցները բավարար չեն համայնքների ամբողջ տարածքում անվտանգության համակարգեր տեղադրելու համար, սակայն միջոցներ կձեռնարկեն հնարավորությունների սահմաններում փուլ առ փուլ կարգավորել առկա խնդիրը։ Մարզի դատախազը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում թիրախավորված ռիսկային հատվածներում անվտանգության համակարգերի տեղադրման հարցում առանձնակի հետեւողականություն է դրսեւորվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT