Երևան
12 °C
Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակվելուց հետո գործի է անցել: Այս մրցաշրջանում թիմի համար մեծ հաշվով ամեն ինչ կորած է, ու նա փոփոխություններ է պատրաստվում անել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ վերադարձից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նրան լիակատար իշխանություն է տվել որոշումներ կայացնելու հարցում ու 3 «սուպերձեռքբերում» խոստացել:
Զիդանն արդեն խնդրել է, որ թիմի ավագներից մեկը՝ Մարսելոն, մնա: Բրազիլացի պաշտպանը վերջերս հիմնական կազմում իր տեղի համար մրցակցությունում պարտվում էր երիտասարդ Սերխիո Ռեգիլոնին, ու խոսակցություններ կային, որ կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Ֆրանսիացի մասնագետը նաեւ պատրաստվում է նոր ձեռքբերումներ անել ամռանը, եւ իսպանական լրատվամիջոցները 10 տարբերակ են առաջարկում:
Նշվում է, որ մարզչի գլխավոր նպատակներից են լինելու «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, «Մանչեստեր Յունայթեդի» կիսպաշտպան Պոլ Պոգբան, «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն: Զիդանի ուշադրության կենտրոնում են «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեքիրը, «Ատլետիկոյի» պաշտպան Լուկաս Էրնանդեսը, «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչը, «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին: Նշվում է, որ Զիդանը նաեւ կարող է փորձել վերադարձնել մի քանի ֆուտբոլիստների, որոնք վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբերում:
Երեկ նրա վերադարձի ասուլիսի ժամանակ թիմի կազմին վերաբերող գլխավոր հարցերից մեկը եղել է պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Անցած ամառ Զիդանի հետ միասին հեռացել էր նաեւ նա: Տեղափոխվել էր «Յուվենտուս»: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նա պատրաստվում է վերադարձնել հարձակվողին:
«Հիմա նրա վերադառնալու մասին խոսելու ժամանակը չէ: Գիտեք, որ նա այստեղ է եղել, նա պատմություն է, ու դա ոչ ոք չի փոխի, բայց հիմա այդ ամենի մասին խոսելու ժամանակը չէ»,- իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ ասել է նա՝ ավելացնելով, որ չի մտածում Ռոնալդուին փոխարինելու ուղղությամբ:
«Ռեալ» վերադառնալուց հետո Զիդանը թիմի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2022 թ. հունիսը: Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ շատ ուրախ է նորից ակումբում լինելու համար: Խոսել է նաեւ իր հեռանալու ու վերադառնալու որոշումների մասին: Երեկ, ինչպես հեռանալու օրը, ընդգծել է, որ այն ժամանակ վստահ էր, որ իր գլխավորությամբ ամեն ինչ հաղթելուց հետո թիմին լուրջ փոփոխություն էր պետք, իսկ ինչ վերաբերում է հետ գալուն, պարզապես չի կարողացել մերժել Պերեսին:
«Վստահ եմ, որ ամեն ինչ հաղթելուց հետո ակումբին ու թիմին փոփոխություն էր պետք: Երբ նախագահը զանգեց ինձ, չկարողացա ասել ոչ: Վերադարձել եմ, որովհետեւ նախագահը կանչեց, եւ քանի որ շատ եմ սիրում նրան ու այս ակումբը, այստեղ եմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ տարբեր թիմերից առաջարկներ է ունեցել, սակայն մերժել է, քանի որ ցանկացել է լինել «Ռեալում»:
Առաջին անգամ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թ. հունվարին՝ մրցաշրջանի կեսից փոխարինելով իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, որի գլխավորությամբ թիմի խաղն անկում էր ապրում: Ընդհանուր առմամբ, ֆրանսիացու հետ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել: Բացի Չեմպիոնների լիգայի 3 գավաթներից՝ «սերուցքայինները» 2016-17 մրցաշրջանում դարձել են Իսպանիայի առաջնության չեմպիոն, 2017-ին նվաճել են Իսպանիայի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին նաեւ հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում: Զիդանը գնաց 2018-ի մայիսին ու ըստ խոսակցությունների՝ մոտ էր «Մանչեստեր Յունայթեդը» կամ «Յուվենտուսը» գլխավորելուն:
Նրա հեռանալուց հետո թիմի ղեկը ստանձնեց Խուլեն Լոպետեգին, սական 4 ամիս անց հեռացվեց անբավարար արդյունքների համար: Նրան փոխարինեց ակումբի 2-րդ թիմի մարզիչ Սանտիագո Սոլարին: Որոշ ժամանակ նա կարողացավ կարգավորել թիմի խաղը, սակայն մրցաշրջանի պատասխանատու հատվածում «Ռեալը» կորցրեց ամեն ինչ: Ազգային առաջնության ընթացիկ՝ 2018-19 մրցաշրջանի 27 տուրերից հետո 51 միավորով 3-րդ տեղում է: Միանձնյա առաջատար «Բարսելոնային» զիջում է 12 միավորով ու գործնականում կորցրել է չեմպիոն դառնալու հնարավորությունները: Այդ շանսերը կորցնելու պատճառներից մեկը վերջերս առաջնությունում ոխերիմ թշնամուն՝ «Բարսելոնային» պարտվելն էր: Նույն «Բարսային» զիջեց ճանապարհը նաեւ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում էլ հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարում պարտվեց «Այաքսին»: Արդյունքում Պերեսը, որոշեց վերադարձնել Զիդանին, բացյ Սոլարիին նա հրաժեշտ չի տվել: Արգենտինացուն այլ աշխատանք է առաջարկել ակումբում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT