Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. պնդում է Քոչարյանի պաշտպանը

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդության քննությունը քիչ առաջ հետաձգվեց:

Դատարանն այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մի քանի ժամ քննում էր ՀՔԾ միջնորդությունը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10:00-ին, որի ժամանակ կներկայացնեն իրենց գնահատականները միջնորդության վերաբերյալ: Նա ասաց, որ այս ընթացքում քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, որից հետո դատախազները իրենց դիրքորոշումն են արտահայտել, բնականաբար միացել են միջնորդությանը. «Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը: Մեր հարցին, թե նախաքննական մարմինը ի՞նչ նոր հիմքեր է ներկայացրել Քոչարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ, Ալումյանը պատասպանեց, որ նույն հիմքերն էին, ինչ նախկինում՝ թաքնվելը, խոչընդոտելը:

Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում, քանի որ նպատակահարմար չի համարել: Մեր հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքները այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է հավանաբար նախատեսված, որ ուժային ձեւով լուծել խնդիրը, այսինքն գործը ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան մինչեւ դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձեւ չկա»,- ասաց Ալումյանը: Մեր հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ գործով վկա Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ եւ այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ, բայց էլի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը եւ դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ եւ այս գործը այսպես ասած կանցկացնեն»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 

Նրա, Խաչատուրովի, Օհանյանի եւ Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5219 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է