«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց

Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում և պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին և մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների ցույցերի արդյունքում, որոնք այնուհետև կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - նշված է Պետրարտուղարության զեկույցում: Զեկույցի հրապարակման կապակցությամբ արված իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ոտնահարում են մարդու արժանապատվությունը և խախտում մարդու իրավունքները, պատասխան են տալու.

«Մատնանշելով հանցանքները և ճնշում գործադրելով այդ խախտումներն իրականացնող ռեժիմների վրա, մենք կարող ենք փոփոխության հասնել»:

Անդրադառնալով 2018-ին աշխարհում գրանցված մարդու իրավունքների խախտման առավել ծանր դեպքերին, պետքարտուղարը մատնանշեց Չինաստանը, Նիկարագուան և Իրանը:

«Իրանում նախորդ տարի ռեժիմն ապօրինաբար սպանել է 20-ից ավելի և ձերբակալել հազարավոր մարդկանց միայն այն բանի համար, որ վերջիններս բողոքում էին սեփական իրավունքների խախտման դեմ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զեկույցի համաձայն 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներում», ընդգծում է զեկույցը:

Մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև Վրաստանում, որի իշխանություններն ըստ զեկույցի քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների դեմ որոշ հանցագործությունները հետաքննելու ուղղությամբ:

Հարևան Ադրբեջանում իշխանությունները մարդու իրավունքների նկատմամբ լուրջ ապօրինություններ են իրականացրել, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ և երեխաների շահագործման ամենածանր դեպքեր: «Մարդու իրավունքների դեմ հանցանք գործած պաշտոնյաների մեծ մասը չի դատապարտվել: Անպատժելիությունը Ադրբեջանում լուրջ խնդիր է մնում», - ասված է Պետքարտուղարության զեկույցում Ադրբեջանի մասին:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և դրա շուրջ գտնվող յոթ շրջանները»:

Մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել նաև հարևան Թուրքիայում, որտեղ տեղի են ունեցել անօրենք սպանություններ, քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալություններ և խոսքի և տեղեկատվության ազատության կտրուկ սահմանափակումներ: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ստեղծված ավտորիտար քաղաքական համակարգը նույնպես մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացրել, այդ թվում արտադատական սպանություններ, ձերբակալություններ և խոսքի ազատության կտրուկ սահմանափակումներ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20578 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը