GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

17/12/2025 schedule18:40

Foodpark By Downtown-ում տեղի ունեցավ հերթական «Բյութի» ֆորումը, որն ամեն տարի միավորում է առողջության և գեղեցկության ոլորտի գիտակներին, մասնագետներին, ինչպես նաև դրանով հետաքրքրվողներին: 

Ֆորումի հատուկ հյուրերից ու բանախոսներից մեկը Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքից բժիշկ Արմեն Կիրակոսյանն էր, որը հիմնել է GERMED հարթակը: 

GERMED-ը հեռավար բժշկության հարթակ է, որը հնարավորություն է տալիս բուժառուներին արագ, հուսալի և, որ ամենակարևորն է, վստահելի ու մատչելի կապ հաստատել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի բժիշկների հետ: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Կիրակոսյանն ասում է՝ GerMed ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին Գերմանիայում:  

Հավելվածը և վեբ սայթը թարմացվել են 2024 թվականին՝ դառնալով ավելի հասանելի և մատչելի՝ շարունակելով լինել հուսալի կապ հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև: 

Հարցին՝ ինչու է վերջինս եկել նման հավելված ստեղծելու գաղափարին, պացիենտների հետ շփումնե՞րն են դրդել դրան, թե՞ բժիշկների հետ խորհրդակցությունները, Կիրակոսյանը պատասխանում է.

«Թվայնացումն աշխարհում գրեթե ամենուր է, որից անմասն չի մնում նաև բժշկությունը: Երկար տարիներ աշխատելով հայ պացիենտների և գերմանացի բժիշկների հետ՝ ծնվեց գաղափարը»: 

Արմեն Կիրակոսյանը նկատում է՝ ունեն բազմաթիվ բուժառուներ, որոնք անցել են բուժում GerMed հարթակի և գերմանացի բժիշկների շնորհիվ:

Ըստ նրա՝ հարթակի միջոցով կապը շատ արագ է, բուժումը՝ արդյունավետ: 

GerMed հավելվածը տեղայնացված է նաև «Արմեդ» բժշկական կենտրոնի օնլայն հավելվածում: 

Կիրակոսյանի խոսքով՝ իրենց առաքելությունն է օգնել դիմորդներին՝ ստանալու բարձրակարգ բժշկական խորհրդատվություն, երկրորդ կարծիք և անհրաժեշտության դեպքում կազմակերպել բուժում Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում։ 

Ըստ Արմեն Կիրակոսյանի՝ ամեն անգամ, երբ գերմանացի բժիշկները գալիս են Հայաստան, ունենում են ֆորումներ, քննարկումներ հայ բժիշկների հետ և տպավորված վերադառնում են Գերմանիա: 

Բացի խորհրդատվությունից և բուժման կազմակերպումից՝ GerMed-ը տրամադրում է աջակցություն նաև այն դեղորայքի ձեռքբերման հարցում, որը հասանելի չէ դիմորդի երկրում՝ ապահովելով բուժման ամբողջական և շարունակական ընթացքը։ 

Իսկ հարթակի մասին ավելին կարելի է իմանալ Germed.am կայքում կամ Germed հավելվածի միջոցով՝ այն ներբեռնելով հեռախոսում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
364 դիտում

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել