ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

17/12/2025 schedule17:44

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տենոր, բարիտոն, տուբա (բաս) և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։

Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2026 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
բ) 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
գ) 2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։

2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։

Հարցերի դեպքում պետք է դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
355 դիտում

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային

Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է

Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը

ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն

ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի

Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել

Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել