Երևան
12 °C
Ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2018 թվականի անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչել Արամ Հովհաննիսյանին:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանության մայորին Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները վերաբերվում են, ինչպես հոգատար մանկավարժներից մեկին, որը ծրագրված դասերին զուգահեռ խոսում է իրենց հետ նաև բացասական երևույթներից, հանցավոր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունից: Օրինակ, նրանցից քչերը գիտեն, որ կռփազենքը, դանակների որոշ տեսակներ սառը զենք են համարվում, որ չի կարելի դրանք գործածել, առավել ևս` դպրոց բերել: Չգիտեն նաև համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին. թեմաներ, որոնց դպրոցական տեսուչներն իրենց գործառութային պարտականություններից ելնելով հաճախ են անդրադառնում:
Դասամիջոցին Հովհաննիսյանը մանրամասնեց, թե աշակերտների շրջանում կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում, նաև` ինչ դերակատարություն ունի ոստիկանության տեսուչը դպրոցում:
«Անչափահասների հետ աշխատանքը հաճելի, բայց միևնույն ժամանակ խիստ պատասխանատու աշխատանք է: Մեկի հետ պետք է կարողանաս ընկեր լինել, մյուսի հետ շփվես ծնողի կամ ուսուցչի նման: Անհրաժեշտ է հետևել որպեսզի չլինեն դասերից չարամտորեն խուսափող, աշակերտներ, չվնասեն դպրոցի գույքը, հեռու մնան վնասակար սովորություններից, չկռվեն: Հանդիպում-զրույցների ժամանակ աշխատում ենք բարձրացնել աշակերտների իրավագիտակցությունը, բացատրում ենք նրանց իրավունքներն ու պարտականությունները»,-ասաց Հովհաննիսյանը:
Ոստիկանության հետ համագործակցության արդյունավետությունից ու Արամ Հովհաննիսյանի ծառայությունից իրենց գոհունակությունն էին հայտնում թե՛ ուսուցիչները, թե՛ դպրոցի տնօրենը:
Սակայն նրա գործառութային պարտականությունները միայն դպրոցական տեսուչի աշխատանքով չի սահմանփակվում: Բաժնում հերթապահելիս ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգը ստանալուն պես նա դեպքի վայր է մեկնում, զրուցում տուժողի հետ, պարզում հանգամաներն ու համապատասխան միջոցառումներ ձեռնարկում:
Մի բան ակնհայտ է. միայն ծառայողական բարձր ցուցանիշների դեպքում կարող է ոստիկանը համարվել լավագույնը: «Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը համակարգում ծառայում է 2001 թվականից, վայելում է կոլեկտիվի հարգանքը, երբեք անհարկի չի բացակայի, չի ուշանա: Պարտաճանաչ, կարգապահ ծառայող է: 2018 թվականի ընթացքում Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 41 դեպք, այդ թվում գողության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անձի առևանգման, հայտնաբերել է նաև հետախուզվողների: Երբևէ չի եղել, որ որևէ մեկը դժգոհի նրա աշխատանքային գործունեությունից»,- բնութագրում էր անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը:
Ղեկավարների գովեստի խոսքերին հակառակ` Հովհաննիսյանն իր ծառայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Աշխատանքի բնույթն է այդպիսին,- ասում է,- որին տասնյոթ տարի է զինվորագրվել եմ: Որպես ժամկետային զինծառայող նախ ծառայել եմ ոստիկանության զորքերում: Այնուհետև ծառայությունս շարունակել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ աշխատում եմ 2016 թվականից:
Սիրում եմ իմ աշխատանք հատակապես աշակերտների հետ հետաքրքիր է, բայց անընդահատ իմացածդ կատարելգործելու անհարժեշտություն կա: Ինչ վերաբերվում է լավագույն անչափահասների գործերով տեսուչի կոչմանը, ինչ խոսք նման պարգևներն պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»:
Արամ Հովհաննիսյանի մասին դրական էին խոսում նաև գործնկերները. «Երբեք չի ուշանա և չի ուշացնի իրեն մակագրված որևէ պատասխան-գրություն»,- ասում էին հերթապահ մասում: Իսկ մեզ մնում է անչափահասների գործերով տարվա լավագույն տեսուչին մաղթել նոր հաջողությություներ, անվտանգ ծառայություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT