Երևան
12 °C
Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Եռակողմ բանակցությունների վերականգնման համար, կարծում է Մայիլյանը, կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
«Ինչպես բազմիցս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը մտադիր չէ բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունը դարձնել նախապայման, միևնույն ժամանակ, բանակցություններ է վարելու միայն իր անունից։ Դա նշանակում է, որ հարցերը, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավազորության և իրավասությունների դաշտում, չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով։ Նման մոտեցումն անաչառ է, և, մեր կարծիքով, կարող է ծառայել որպես բանակցությունների սեղանի շուրջ Արցախը վերադարձնելու մեխանիզմներից մեկը»,- մեջբերում է Մայիլյանըի խոսքերը Սիվիլնեթը
Տարածքների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարարն ասել է, որ «քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, հետևաբար, անհեռանկար է խնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրել տարածքային զիջումների հիման վրա»։
«Փաստը, որ 1988-ին, երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը եղել է Բաքվի վերահսկողության տակ, վկայում է այն մասն, որ տվյալ հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Այսինքն՝ չնայած նրան, որ այդ տարածքները վերահսկել է ադրբեջանական կողմը, հակամարտություն այդուհանդերձ եղել է։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում կարելի է հասնել հակամարտության կարգավորման։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ նման առաջարկները ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, որն Արցախի համար Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» է։
Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացում․ այն վտանգի տակ կդնի իր պատմական հողում տեղաբնիկ բնակչության բուն գոյությունը։ Այլ խոսքերով ասած՝ մեզ համար այս հարցն ունի գոյութենական նշանակություն։ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի նվաճումը, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և անգամ մայրաքաղաք Երևանի գրավումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք նրա ռազմավարական նպատակի իրագործումը»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT