Հարկադիր կատարման ոլորտը բարեփոխում ենք՝ հօգուտ քաղաքացու. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որով տեղեկացնում է, որ ՀՀ-ում Հարկադիր կատարման ոլորտը բարեփոխվելու է: Զեյնալյանի գրառումն ամբողջությամբ ստորեւ.

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացրածս հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության արժանացավ գործադիրի կողմից: Այս նախաձեռնությամ հանդես գալու պատճառը մեկն էր. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և ՄԻԵԴ վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, իսկ իրավական բացերի արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների:

Ներկայացված նախագծերով նախատեսել ենք հիմնական լուծումներ, որոնք վերաբերում են կատարողական թերթ տալու դիմումի մերժումը բողոքարկման ենթարկելու հնարավորության ստեղծմանը, կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմի ներդրմանը, ծանուցման հարցում առաջնությունը էլեկտրոնային ծանուցմանը տալուն և այլն:
Մասնավորապես,

  1. Ներկայում, երբ պարտատերերը կատարողական թերթ տալու դիմում են ներկայացնում դատարան, դատարանները իրենց գրությամբ մերժում են կատարողական թերթի տրամադրումը, սակայն անձինք հնարավորություն չեն ունենում բողոքարկելու դատարանի նման գրությունները: Այս խնդրի լուծման նպատակով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել է, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման:
  2. Սահմանվել են կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմ, ըստ որի՝ քաղաքացին ևս մեկ անգամ հնարավորություն կունենա ակտը առանց հարկադիր կատարողի միջամտության կատարի և չկրի կատարողական ծախսերի բեռը:
  3. Վերանայվել են ծանուցման վերաբերյալ կարգավորումները, որոնցով առաջնությունը հիմնականում տրվել է էլեկտրոնային ծանուցմանը: Դրանով նախատեսվում է կրճատել փոստային առաքումների վրա ծախսվող գումարները և ծանուցումները դարձնել առավել արագ և արդյունավետ:
  4. Սահմանվել են կարգավորումներ, ըստ որի՝ եթե պարտապանը մասնակի կատարում է իր պարտավորությունը կամ եթե արգելանքը ակնհայտ չի համապատասխանում անձի պարտավորության չափին, ապա հարկադիր կատարողը համապատասխան չափով հանում է արգելանքը: Այսինքն՝ վերջապես ստեղծվում են այն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան վերացնել մեր քաղաքացիներին պատճառվող անհարկի անհարմարությունները:
  5. Կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու համար սահմանվել է, որ պարտապանը նոր գույք ձեռք բերելու դեպքում պարտավոր է նոր հայտարարագիր ներկայացնել: Բացի այդ, եթե պարտապանը իր անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված կամ չհաշվառված գույք ունի, ապա հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պետք է կազմակերպի գույքի գրանցումը և հաշվառումը: Այս դրույթը կնպաստի գույքային բնույթի կատարողական թերթերի կատարողականությանը, քանի որ թույլ կտա հայտնաբերել լրացուցիչ գույքեր և գանձում տարածել դրանց վրա:
  6. Ընդլայնվել է բռնագանձման ոչ ենթակա գույքի ցանկը և այդ ցանկում ներառվել են հաշմանդամների համար նախատեսված սարքավորումները, ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիները և թռչունները, ինչպես նաև որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքը և դրամական միջոցները:
  7. Փաստաթղթաշրջանառությունը և դրանից բխող ծախսերը կրճատելու նպատակով ստեղծվել են հիմքեր, որ հետագայում Կառավարության որոշումներով հարկադիր կատարման ծառայության և այլ մարմինների միջև ներդրվեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, ինչպես նաև ապահովել, որ հարկադիր կատարողի կողմից տարբեր մարմնիններին իրականացվող հարցումները և դրանց պատասխանները լինեն էլեկտրոնային եղանակով:
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խնդիրները պահանջում են հրատապ լուծումներ, նախագծերի փաթեթը ճանաչվեց անհետաձգելի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2434 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ