Հայաստանի կանայք՝ հեղափոխությունից դեպի իշխանություն. Ամերիկայի ձայն

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց դերի բարձրացումը երկրի անվտանգության հարց է, քանի որ չի կարող լիարժեք զարգանալ հասարակություն, որի կեսն ի վիճակի չէ լիարժեք իրացնել իր ներուժը: Այս մասին խոսվեց Նյու Յորքում անցած համաժողովի ընթացքում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի.

«Հայաստանը, գտնվելով ավտորիտար հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողքին, իրականացրեց «Թավշյա հեղափոխություն»՝ թռիչքային աճ ապրելով հարևանների նկատմամբ»:

Օհանյանի խոսքով, հեղափոխության ընդդիմադիրների կողմից այն «գունավոր հեղափոխություն» որակելու բոլոր փորձերը տապալվեցին, քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ինքը թույլ չտվեց «Թավշյա հեղափոխությանը» միջամտել ոչ՛ Ռուսաստանին, ոչ՛ Արեւմուտքի որեէ ուժի.

«Հայաստանում կանայք, զրկված լինելով իշխանական կառույցներում կշռուն ուժից, կենտրոնացել էին քաղաքացիական հասարակության խնդիրների վրա։ Հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին՝ երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը»:

Համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն ընդգծեց՝ խորհրդարանում ներկայացված կին պատգամավորները միավորված են կանանց իրավունքների օրակարգն առաջ տանելու շուրջ.

«Անշուշտ, մենք չենք նախատեսում սահմանափակվել օրենսդրական ոլորտով: Մեզ անհրաժեշտ է այս հարցի շուրջ աշխատել հասարակության հետ ուղղակիորեն, որպեսզի հաղթահարենք կանանց նկատմամբ ձեւավորված կարծրատիպերը»:

CIVICUS կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Սարդարը, ընդգծելով կանանց որոշիչ դերը «Թավշյա հեղափոխության» մեջ, հիշեցրեց, թե ինչպես էին հեղափոխության որոշիչ օրերին ոստիկանները ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխության մի քանի այլ առաջնորդներին.

«Եւ հենց կին առաջնորդներն էին՝ Աննա Հակոբյանը, Ռուզաննա Գրիգորյանը, որ հարթակ բարձրացան եւ ստանձնեցին առաջնորդությունը: Եւ առաջին անգամ մենք լսեցինք կանանց ձայնը»: Ալեքս Սարդարի խոսքով, չնայած առաջընթացի, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս կապակցությամբ Սարդարը կոչ արեց Հայաստանի քաղաքացիների լայն աջակցությունը վայելող կառավարությանն օգտագործել այդ աջակցությունը, նախկինում հայ հասարակության շրջանում տաբուացված կանանց իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության վերացման հարցերը բարձրացնելու եւ դրանց լուծում գտնելու համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20296 դիտում

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն

Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ

Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում

Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ

Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը

Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ

Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը

Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են

Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները

Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը