Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կվերանորոգվի. Երեւանի բյուջեն լրամշակվել է

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկման էր ներկայացվել քաղաքի 2019 թվականի բյուջեի լրամշակված տարբերակը, որով նախատեսվում էր 10 միլիարդ դրամի ավելացում:

Նոր նախագծով առաջարկվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր, որոշ ծրագրերի ուղղությամբ էլ կրճատել ծախսերը: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը վերջինների մասին խոսելիս տարբեր առիթներով պնդեց, որ կրճատվում է միայն գումարը, իսկ աշխատանքի ծավալները պահպանվելու են:

Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Շուրջ 20%-ով, ինչպես ավելի վաղ նույնպես հայտարարվել էր, կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: Հազար երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի եւս 400 միլիոնի ծախս: 

110 մլն դրամ ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկին 20 միլիոնի փոխարեն: Շուրջ 190 մլն դրամ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը:

105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման համար: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր:

Համայնքային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար: 1 մլն 700 հազ. դրամով կնվազեցվի դպրոցականների օլիմպիադաների եւ այլ միջացառումների կազմակերպում ծրագիրը, 2 մլն դրամով կավելացվի սոցիալապես անապահով անձանց աջակցություն ծրագրի գումարը՝ վարչական շրջաններում սոցիալապես անապահով անձանց դրամական օգնություններ ցուցաբարելու համար: Շահառուների ընտրության համար կմշակվեն չափորոշիչներ: 20 մլն դրամով կկրճատվեն քաղաքում թեքահարթակների կառուցման ծախսերը, 140 միլիոն դրամ հատկացվել է Երեւանի 2081-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան միջոցառմանը եւ այլն:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծում է, որ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձեւավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել. «Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարեւոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձեւակերպված հողերի օրինականացման արդյունքում»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը գոհունակություն հայտնեց, որ նախորդ տարեվերջին բյուջեի ընդունման ընթացքում իրենց հնչեցրած քննադատությունները լսելի են դարձել: «Խոսել էինք արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի մասին, որով բյուջեն ավելացվել էր 50 մլն դրամով, այժմ առաջարկվում է այս ծախսային հոդվածը նվազեցնել 20 մլն դրամով: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն 160 մլն դրամով ավելացվել էր, այժմ առաջարկվում է նվազեցնել 20 մլն դրամով: Վերելակների հիմնանորոգման բյուջեն նվազեցվել էր 78 մլն դրմով, այժմ 90 մլն դրամով ավելացվում է: Կարծում եմ, որ սա վկայությունն է այն բանի, որ մեր քննադատությունները հասցեական էին եւ ինչ-որ չափ նաեւ իրենց արձագանքը ունեցել են: Ես գնահատում եմ այդ մոտեցումը, որ քննադատություններից հետեւություններ արվում են: Սա կարեւոր արձանագրումն է, որ ես կատարում եմ փոփոխությունների ընթացքում»,- մասնավարապես ասաց Դավիթ Խաժակյանը:

Ավելացրեց, որ այդուհանդերձ կան ծախսեր, որոնք չեն տեղավորվում իրենց պատկերացումներում, ինչպես օրինակ ծառայողական ավտոմեքենաների ուղղությամբ նախատեսվող ծախսերը: Նաեւ թերահավատություն արտահայտեց, որ ասենք ասֆալտապատման աշխատանքների դեպքում դրանց ծավալը չի կրճատվելու՝ նվազող գումարին զուգահեռ: Բայց նկատեց, թե քանի որ տենդենց կա սխալներն ուղղելու, կարծում է՝ այս ոլորներում նույնպես կհասնեն դրան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47067 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել