Երևան
12 °C
Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25500 ՀՀ դրամը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի զեկուցման ժամանակ։
Նա ընդգծեց, որ նախագիծն արտացոլում է ԱԺ-ի հավանությունը ստացած կառավարության ծրագիրը։ Ինչպես ասաց փոխնախարարը՝ ծրագրով նախատեսվում է որպես թիրախային նպատակ՝ իսպառ բացառել ծայրահեղ աղքատությունը․
«Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ, նոր տերմին՝ նվազագույն կենսաթոշակի չափը, որից պակաս կենսաթոշակ ուղղակի չի կարող վճարվել։ Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 000 կենսաթոշակառուի»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ սա, իհարկե, պետական բյուջեում ծախսերի որոշակի մեծացման կբերի՝ շուրջ 800 մլն-ի, բայց օրենքն ընդունելուց հետո անմիջապես վերահաշվարկ կկատարվի եւ օրենքին կտրվի հետադարձ ուժ․
«Այն անձանց կվճարվի գումար, որոնք փաստացի ցածր են ստանում 25500 դրամից։ Կկատարվի վերահաշվարկ եւ չվճարված գումարները կվճարվեն նրանց»,-ասաց Սաիյանը։ Նա նշեց, որ 25500 դրամ սահմանելով կենսաթոշակառուների շրջանում իսպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը։
Փոխնախախարն ընդգծեց, որ օրենքի նախագիծը ճանաչվել է անհետաձգելի։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փորձեց հստակեցնել՝ ճի՞շտ հասկացավ՝ 25500 դրամ կտան մարդկանց ու ծայրահեղ աղքատների բանակը կկրճատվի՞։ Փոխնախարարը պատասխանեց, որ բացարձակապես չէր կարող նման բան ասել, քանի որ աղքատության գնահատման մեթոդաբանությունն այլ է․
«Աղքատությունը գնահատվում է ընտանիքի կազմում։ Այսինքն՝ անձնապես մարդը կարող է չհամարվել ծայրահեղ աղքատ, որովհետեւ իր եկամուտը ծայրահեղ աղքատության գծից՝ 25000 դրամից բարձր է, բայց եթե տվյալ անձին դիտարկում ենք ընտանիքի կազմում, ապա նա կարող է համարվել աղքատ ընտանիքի անդամ։ Ես չեմ ասում, որ այդ 18000 անձինք, հաղթահարելով ծայրահեղ աղքատության գիծը, դրանք բոլորը գտնվում են ծայրահեղ աղքատների շրջանում։ Սա նվազագույնն է, որ պետք է արվի, բայց առավելագույնն է, որ առկա ֆինանսաբյուջետային սահմանափակումների շրջանում հնարավոր է կատարել։ Այս քայլով մենք չենք լուծում կենսաթոշակի խնդիրը, բայց մենք այս քայլով ասում ենք, որ կենսաթոշակառուին վճարվող թոշակը չի կարող լինել վերոնշյալ շեմից ցածր»,- ասաց փոխնախարարը։
Այսպիսով՝ նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կներկայացվի վաղը՝ մարտի 27-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT