«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ Մալթայի մշակույթին ծանոթանալու լավ հնարավորություն

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ հանդես եկավ մալթացի հանրահայտ ջութակահար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը։ Դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ համերգային ծրագրում հնչեցին Անտոնիո Վիվալդիի Կոնցերտը՝ գրված լարայինների և բասսո կոնտինուոյի համար և Տարվա եղանակները՝ գրված ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար։

Ռեջի Քլյուզը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքի շրջանակներում համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Ջութակահարը նկատում է, որ Սմբատյանը շատ աշխատասեր դիրիժոր է։ «Շատ մեծ երկացանկ ունի։ Մեծ հաճույք եմ ստանում նրա հետ աշխատելիս։ Մի քանի համերգային շրջագայություններ եմ ունեցել Սերգեյ Սմբատյանի հետ։ Շրջագայությունները մարտահրավեր են, քանի որ տարբեր համերգային դահլիճներում ես հանդես գալիս, տարբեր լսարանների առջև, և դա ինքնատիպ մի թեստ է դիրիժորի ու երաժիշտների համար։ Սերգեյ Սմբատյանը ցույց է տվել, որ նա պատրաստ է այդ մարտահրավերներին»,- ասում է ջութակահարը։

Ռեջի Քլյուզը ողջունում է Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում անցկացնելու գաղափարը։ Կարծում է, որ նման ծրագրեր ավելի հաճախ պետք է իրականացվեն։ Ջութակահարը նշում է, որ այս նախաձեռնության հեղինակ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով բազմաթիվ մշակութային ծրագրերի ոչ միայն Մալթայում, Հայաստանում, այլև եվրոպական տարբեր երկրներում։

Դիրիժոր Արամ Թալալյանը, անդրադառնալով «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրին, նկատում է, որ շատ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից, որպեսզի մարդիկ կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց մշակույթները։ «Շնորհակալ ենք, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնություն է ներկայացվում մեր հանդիսատեսին։ Ես հասկանում եմ, որ սա երկար ամիսների կազմակերպչական աշխատանքի արդյունք է։ Շատ հետաքրքիր երաժիշտներ են ժամանել Հայաստան։ Ուրախ եմ նաև, որ մեր երաժիշտները հնարավորություն ունեն շփվելու ջութակահար Ռեջի Քլյուզի հետ, շատ բաներ սովորելու նրանից և իհարկե՝ ներկայացնելու նաև իրենց արվեստը»,- ասում է Արամ Թալալյանը։

Հավելենք, որ Հայաստանում Մալթայի երաժշտության օրերն անցկացվեցին մարտի 19-22-ը, որոնց ընթացքում Մալթայից ժամանած հանրահայտ երաժիշտները ներկայացրին իրենց կատարողական վարպետությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1725 դիտում

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից