Երևան
12 °C
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւն այլեւս չի գործելու եւ այն այսուհետև փոխարինվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» ձևաչափով, մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկրիրը վարում է թշնամական և նվաճողական քաղաքականություն»:
«Հայտարարությունը հնչել է անմիջապես Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո: Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղության համար և հստակ արդյունքների ուղղված քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը կրում է «ակնհայտ սադրիչ բնույթ» և ուղղված է «միջազգային հանրության՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դեմ»: «Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես չի գալիս այլ պետությունների նկատմամբ տարածքային հավակնություններով և նպատակ չունի օկուպացնել որևէ տարածք»,- նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հայկական կողմի գիտությանն ենք հասցնում, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը աշխարհի ամենահզոր բանակների թվին են դասվում և ունակ են ամենակարճ ժամկետներում ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ համաձայն ինքնապաշտպանության ապահովման միջազգային իրավունքի համապատասխան դրույթի: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերի անհապաղ, լիարժեք և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից», - սպառնում են Ադրբեջանից:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի բոլոր ջանքերը, միջազգային հանրության աջակցությամբ, ուղղված են այդ նպատակի իրականացմանը: «Հակառակ դեպքում Ադրբեջանը պատրաստ է ազատագրել իր տարածքները հայկական շրջափակումից ցանկացած այլ միջոցներով՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի համապատասխան նորմերով ու սկզբունքներով, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությամբ, և Հայաստանին դա քաջ հայտնի է», - ասված է հաղորդագրությունում:
Հայտարարության մեջ նաև հարցադրում է արվում՝ արդյո՞ք Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել երկրի վարչապետի հետ, թե եղել է «նախարարական իմպրովիզացիա՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել բանակցությունների էությունը և դրանց արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը»:
Ավելի վաղ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է:
«Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT