Ստուգումներ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում. արձանագրված խախտումների մեծ մասը վերացվել է տեղում․ դատախազություն

01/04/2019 schedule13:12

Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ստուգման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՔԿՀ-ում տարածված է խցերում բնակվող անձանց քնելատեղերի՝ առանց համապատասխան թույլտվության վարագուրապատումը, ինչը  ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է արդյունավետ կատարել խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկման պարտականությունը: Մի շարք խցերում և կացարաններում առկա են եղել ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ, կենդանիներ, սենյակային բույսեր:

Փոխարենը՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ մի քանի պարագաներով: Իսկ ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում, ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ, դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

Խախտումներ են արձանագրվել պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու, բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերի անձեռնմխելիության ապահովման, զբոսանքի դուրս եկած անձանց ժամանակացույցերի սահմանման, առանձին դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ տարբեր աշխատանքներում ներգրավման պայմանների, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման և որակի նկատմասմբ վերահսկողության, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հեռախոսազանգերի պատշաճ արձանագրման հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Արթիկ» ՔԿՀ-ում  սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: Այս ոլորտի խախտումները կապված են եղել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Պարզվել է, որ ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ համապատասխան ժամանակացույց առկա չէ, և ՔԿՀ-ում պահվող անձինք, ըստ էության, տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ չեն անցել:

Ստուգման առարկա են դարձել նաև դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման գործընթացները: Պարզվել է, որ հիմնական խնդիրներ կապված են եղել ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ նախնական փուլում ուղղման աշխատանքների համար նախատեսված պայմանների պահպանման, պատժի սկզբից որպես փախուստի հակում ունեցող հաշվառված անձանց այդ կարգավիճակից հանելու գործընթացի պատշաճ կազմակերպման հետ: Բացի այդ՝ առանձին դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած առանձին դատապարտյալներ չեն հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը հնարավորություն կտար նրանց հետ համապատասխան սոցիալ-հոգաբանական աշխատանքներ տանել:

Արձանագրված բոլոր խախատումները մանրամասն քննարկվել են ՔԿՀ վարչակազմի ղեկավարության հետ: Դրանց մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում, իսկ մյուսները, որոնց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում, ՔԿՀ-ի վարչակազմը պարտավորվել է իրականացնել սեղմ ժամկետներում և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Ստուգման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Շիրակի մարզի դատախազն այցելել են ՔԿՀ-ի բոլոր խցերը և կացարանները, զրուցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Ցմահ դատապարտյալի հետ դատախազների առանձնազրույցի արդյունքում ՔԿՀ-ի վարչակազմի կողմից օպերատիվ կերպով լուծվել է նրա հնամաշ և շարքից դուրս եկած անվասայլակը նորով փոխարինելու հարցը: Շրջայցի շրջանակում կազմակերպվել է նաև «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած երկու անձանց ընդունելություն: Նրանց հորդորել են դուրս գալ հացադուլից և իրենց շահերը պաշտպանել օրենքով սահմանված միջոցներով:

Բացի վերոնշյալը, ՀՀ ԱՆ <<Արթիկ>> քրեակատարողական հիմնարկին առնչվող առանձին հարցերի շրջանակներում ավելի վաղ Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ էին բերվել մի քանի այլ խնդիրներ: Դրանց լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հղվել ՀՀ արդարադատության  փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին:

Մասնավորապես պարզվել է, որ մի դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը կիրառվել է ուշացումով՝ օրենքով սահմանված ժամկետից հետո: Բացի այդ, արձանագրվել են տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում չընդգրկված դատապարտյալի՝ ՔԿՀ մասնաշենքերի միջև ազատ տեղաշարժի, ինչպես նաև ՔԿՀ համապատասխան ծառայողների կողմից հանձնուքների պարունակության ոչ պատշաճ ստուգման դեպքեր:

Իսկ մեկ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ առկա են փաստական տվյալներ ԱՆ <<Արթիկ>>  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի կողմից մոլախաղով զբաղվելու, տևական ժամանակ բջջային հեռախոսներ պահելու և շահագործելու մասին: Պարզվել է, որ վերջինս, ի թիվս այլոց, այդ հեռախոսներով կապ է հաստատել նաև դրսում գտնվող մեկ անձի հետ և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով գումարներ պահանջել:

Մարզի դատախազը ՀՀ արդարադատության  փոխնախարարին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ուղղված միջնորդագրերով առաջարկել է գործուն միջոցներ ձեռնարկել նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու և վերացնելու, ինչպես նաև դրանց համար մեղավոր՝ իրենց աշխատանքում թերացած ՔՀԿ ծառայողներին կարգապահական ներգործության ենթարկելու ուղղությամբ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1284 դիտում

Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը

1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար

ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար