Երևան
12 °C
Այսօր ՀՀ Քննչական կոմիտեից ինձ տեղեկացրին, որ այս տարվա հունվարի 16֊ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊-ում (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով քրեական գործ էր հարուցվել, սույն թվականի մարտի 29֊ին կարճվել է, հանցակազմի բացակայության հիմքով։
Այս մասին իր Facebook-յան է ջում գրում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ֊-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։ «Ի դեպ սա այն կարևորագույն խնդիրն էր, որի հետ ունենալով սկզբունքային տարաձայնություն և սատարելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ բժշկական անձնակազմի մասնագիտական դիրքորոշմանը՝ ես հրաժարական տվեցի այդ կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Ցավոք, չանցելով նույնիսկ այս գործով, զանգվածային լրատվության միջոցների շատ գործընկերներ նյութը հրապարակեցին ինձ հետ կապված, իմ նկարով և ինձ մեղադրելով ու ենթատեքստում նաև հերթական անգամ ակնարկելով իմ և առողջապահության նախարարի ենթադրյալ մտերմությունը: Տեղեկացնեմ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեից նույնիսկ չեմ հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։
Շատ ավելի դատապարտելի էր, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել սույն խնդրի հետ կապված և հրապարակային մեղադրել ինձ։ Չխորանալով որևէ մեկին պատասխանատվության կանչելու կամ զրպարտանքի համար բացատրություններ ստանալու իմ իրավունքից, ուզում եմ կոչ անել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ լինել ավելի զուսպ և պաշտոնատար անձանց հրապարակայնորեն չմեղադրել այնպիսի արարքներում, որոնք բարոյականության և մասնագիտական էթիկայից դուրս են ու չապացուցված, հատկապես եթե նրանք բժիշկ են։
Հպարտ եմ, որ ունեցել եմ հնարավորություն աշխատելու Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ բուժանձնակազմի հետ, որոնց պրոֆեսիոսալիզմը հերթական անգամ հիմնավորվեց։
Անհամբեր սպասում եմ մյուսի գործի բացահայտմանը։
Հարգանքով Հոգեկան առողջության պահպանման կենտրոն ՓԲԸ նախկին տնօրեն՝ Նարեկ Վանեսյան», - ասված է Վանեսյանի գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով
Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը
Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան
Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ
Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել
Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել
ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին
Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են
Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը
Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ
Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ
Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ
Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ
Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ
Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր
Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր
F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել
Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն
Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ
Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը
Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան
Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը
Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ
Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում
Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT