Երևան
12 °C
Մարտի 31-ին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են պլանավորում իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի աշխատակիցները՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ:
Այսօր Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ սուտ է, եւ իր պաշտոնավարման ընթացքում համալիրի աշխատակիցները երբեւիցե աշխատավարձ ստանալու խնդիր չեն ունեցել: «Բոլորը նորմալ աշխատում են, ոչ մի բողոք էլ չկա եւ ես չգիտեմ, թե որտեղից են այդ ինֆորմացիան վերցրել»,-ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Համալիրը միլիոնների կուտակված պարտքի բեռի տակ է հայտնվել, Ղազարյանը նույնպես ժխտեց՝ ասելով, որ այս երեք ամիսներին կոմունալ վճարումները կատարելու խնդիր են ունեցել, որը, սակայն, արդեն լուծվում է. «Մենք մեր ձեռնարկատիրական գործունեությունից հոսանքի եւ գազի համար պարտքերը մասամբ վճարում ենք»:
Համալիրի տնօրենը նշեց, որ կոմունալ վճարումների հետ կապված խնդիր են ունեցել, քանի որ 2019 թվականի բյուջեից համալիրին հատկացվող միջոցներից պետությունը դեռ ոչ մի կոպեկ գումար չի փոխանցվել: Կառավարությունը խոստացել է մոտակա օրերի ընթացքում ֆինանսավորման հարցը կարգավորել:
Կարեն Ղազարյանը հայտնեց, որ պետական բյուջեով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի համար բյուջեից հատկացվում է 182 մլն 781.2 հզ դրամ, ներառյալ 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:
Եռամսյակի ընթացքում Համալիրին որեւէ ձեւով չֆինանասավորելը Կարեն Ղազրայանին պարզաբանել են հետեւյալ կերպ. «Ֆինանսների նախարարության եւ Պետգույքի կառավարման կոմիտեի միջեւ պայմանագրի հետ կապված խնդիր է առաջացել: Նոր պայմանագիր պետք է կնքվի, որի մեջ սխալմունք էր եղել: Հիմա որոշակի պետական մեխանիզմ կա, որով պետք է անցնի, որ նոր օրենքի սահմաններում ֆինանսավորումը կատարվի»:
Համալիրի տնօրենը հույս հայտնեց, որ պետությունը շուտափույթ այդ հարցը կկարգավորի:
Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ գազի եւ հոսանքի պարտքերի պատճառով էլեկտրականությունից ու գազաֆիկացումից զրկված եղե՞լ են վերջին շրջանում. «Սուտ է, մենք մաս-մաս վճարում ենք: Չի՞ լինում, որ տանը ապրում ես, բայց չես հասցնում կոմունալ վճարումներդ անել, դա չի նշանակում, որ պարտքերի տակ ես կքած: Մենք էսօր էլ ենք որոշակի գումարներ փոխանցել, մաս-մաս թեթեւացնում ենք»,-ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT