Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Նիստի ընթացքում Գեւորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով բողոքը, նշեց, որ 21.08.2018թ-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել արգելանք դնել Արմեն Գեւորգյանի շարժական եւ անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի եւ ակտիվների վրա: Վերը նշված որոշման դեմ 30.01.2019 թ-ին պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով այն վերացնել, սակայն բողոքը մերժվել է: «Ուսումնասիրելով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը, նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր հիմքերը, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր հիմքով կամ հիմքերով է դրվել: Հարկ է նշել, որ գույքի վրա կալանք դնելու որոշման մեջ կոնկրետ հիմքի վկայակոչումը կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է: Հատկանշական է, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ վերջինիս մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատության խոչընդոտեը), ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք նշված մեղադրանքի շրջանակներւմ վարույթն իրականացնող մարմինը կարող էր Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնել: Քննարկելով առաջին հիմքը՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը, հարկ է փաստել, որ նշված հիմքով Գեւորգյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել, քանի որ վերջինիս հիշյալ հոդվածով մեղսագրվող հանցավոր արարքի համար որպես լրացուցիչ պատժատեսակ՝ չի նախատեսում գույքի բռնագրավումը»,- ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով երկրորդ եւ երրորդ հիմքերին` քաղաքացիական հայցը եւ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելուն, պաշտպանն ասաց՝ նշված հիմքերով Գեւորգյանի գույքի վրա կալանք նույնպես չէր կարող դրվել, քանի որ քաղաքացիական հայց հարուցված չի եղել քրեական գործով, իսկ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու մասով՝ Արմեն Գեւորգյանին վերագրող հիշյալ հանցավոր արարքի կատարման արդյունքում հնարավոր չէր ուղղակի կամ անուղղակի առաջանար կամ ստացվեր որեւէ գույք:
Անդրադառնալով չորրորդ հիմքին՝ դատական ծախսերն ապահովելուն, Ալեքսանյանը նշեց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը նշված հիմքով է Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դրել, ապա այդ դեպքում նախաքննական մարմինը միեւնույն է թույլ է տվել դատավարական կոպիտ խախտում՝ մասնավորապես վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը: Նշված քրեադատավարական նորմը սահմանում է, թե ինչ պետք է նշվի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ, մասնավորապես՝ կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել դատական ծախսերն ապահովելու համար, մինչդեռ բողոքարկվող որոշման մեջ քննիչը չի նշել գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել՝ դատական ծախսերն ապահովելու նպատակով եւ կալանքը դրել է Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա, ինչով ըստ պաշտպանի՝ անհարկի սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը:
«Կայացված որոշման արդյունքում Արմեն Գեւորգյանը զրկված է նաեւ աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու, իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից, ակնհայտ է դառնում, որ այս չհիմնավորված սահմանափակումն իրականում կիրառվել է որպես պատիժ: Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը»,- իր բողոքն այսպես եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ ներկայացված բողոքը հիմնազուրկ է եւ ենթակա է մերժման: Նա նշեց, որ մինչեւ նախաքննության ավարտը կարող են բազմաթիվ անգամ փոփոխվել առաջադրված մեղադրանքի ծավալները, սահմանները՝ կախված այն փաստական տվյալներից, որոնք վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել: Նա նշեց, որ բողոքը ստանալու եւ քննարկելու ժամանակ արդեն իսկ Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրված ոչ միայն ՀՀ ՔՕ 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելը), այլ նաեւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ենթադրյալ դեպքի առնչությամբ, փողերի լվացման համար:
Ըստ դատախազի՝ ձեւականություն կլիներ, եթե դատախազը Գեւորգյանին նոր մեղադրանք առաջադրելու պայմաններում վերացներ նրա գույքի վրա կալանք դնելու որոշումը, ապա նորից որոշում կայացներ կալանք դնելու: Անդրադառալով պաշտպանական կողմի այն փաստարկին, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար, Պետրոսյանը նշեց, թե այդ մոտեցումն իրատեսական չէ, հստակ կանխատեսել, թե ինչ ծավալի կլինեն դատական ծախսերը հնարավոր չէ:
Անդրադառանալով պաշտպանական կողմի այն պնդումներին, որ Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել այն պայմաններում, երբ նրան նախկինում վերագրվող հոդված լրացուցիչ պատիժ չի նախատեսում, մեղադրող դատախազը նշեց, որ այդ փուլում գործով առնվազն դատական ծախսեր պետք է եղած լինեին, որովհետեւ մի շարք փորձաքննություններ են նշանակված եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT