Երևան
12 °C
ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:
Ինչպես հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:
Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները ՀՀ-ում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:
Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա միայն 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում, կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհայտարարագրելով «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ իրական տեղեկությունները, այսինքն` չներկայացնելով համապատասխան մաքսային հայտարարագրերը և հակառակը՝ դրանց փոխարեն «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: 2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է 05.04.2019թ-ին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական, ինչպես նաև դատավարական միջոցառումներ՝ վերը նշված հանցավոր գործունեության մասնակից հանդիսացած յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ
ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան
Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ու՞մ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ
Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ
Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ
Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները
Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով
Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել
Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ
Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները
Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ
ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները
Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը
Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով
Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար
«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ
Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ
Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ
Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը
Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան
Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք
Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները
Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT