Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընդունելության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգի մեջ առաջարկում է փոփոխություններ իրականացնել:
ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունների մեջ առաջնային պլանում է այն հարցը, որ «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը կրճատվի և 3 տարվա փոխարեն ծառայությունը դառնա 2 տարի 3 ամիս:
«Զինծառայության համար նախատեսված ժամկետը նախատեսում ենք կրճատվել, մտածել ենք, որ 3 տարին երկար ժամանակ է և ցանկացել ենք ընդունվողների համար ավելի գրավիչ պայմաններ ապահովենք»- ասաց Միրզոյանը:
Ըստ առաջարկվող ծրագրի` նաև նախատեսվում է մասնակիցների ընտրության համար հիմք համարել քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորները:
Միրզոյանի խոսքով` արդեն մոտ 20 հոգու պայմանագիր լուծարվել է, քանի որ ուսումնառության ընթացքում չեն ցուցաբերել բարձր առաջադիմություն:
«2018-2019 արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու միջոցով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ քաղաքացիների հետ, ինչի հետևանքով նրանց հետագա ուսումնառությունը ևս անցել է ցածր մակարդակով: Սա լուրջ խոչընդոտ է, որի համար ձեռնարկվում ենք քայլեր»-ասաց Էդուարդ Միրզոյանը:
Գործող որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով ըստ որի`Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ:
«Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու համար նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ծրագրի շրջանակներում: «Պատիվ ունեմ» ծրագրի հիմնական նպատակն է, որ բարձր առաջադիմություն ունեցողները սովորեն, այսինքն շեշտը դրվում է բարձր առաջադիմության վրա»- հայտնեց ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետը:
Միրզոյանի խոսքով` նախարարությունը ցածր առաջադիմությունից խուսափելու համար առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, իսկ 1 քննություն հանձնելու դեպքում առավելագույն միավորի 70 տոկոսը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը:
«Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ անելու համար քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ հաստատված փոփոխությունները կհրապարակենք մոտ 10 օրվա ընթացքում»-հավելեց Միրզոյանը:
Նշենք, որ ծրագրի մասնակիցը ունենում է մի շարք արտոնություններ. ունի բուհում անվճար սովորելու իրավունք` ուսման վարձը ամբողջությամբ փոխանցում է նախարարությունը:Նաև ունենում է իրավունք ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր:
Ծրագրի մասնակիցը կարող է նաև Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT