Երևան
12 °C
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում Գարեգին Խումարյանի հաղթելուց հետո մամուլում սկսվեցին լուրեր շրջանառվել, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի վրա ճնշումներ են գործարվել, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը ռադիոյի տնօրենի մրցույթից:
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները հայտարարելուց ընդամենը 2 օր առաջ Ստեփան Զաքարյանն իսկապես հանել էր իր թեկնածությունը եւ պատճառների մասին չէր ցանկանում պարզաբանել մինչեւ որ չընտրվեց ռադիոյի տնօրենը: Թերեւս Զաքարյանի լռությունը պատճառ հանդիսացավ տարատեսակ ենթադրությունների:
Ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ Ստեփան Զաքարյանի հաղթանակը գրեթե կանխորոշված է եղել, սակայն հանձնաժողովի անդամների վրա ճնշում է գործադրվել, եւ նրանք ստիպված են եղել փոխել իրենց որոշումը՝ ձայները տալով ներկայիս տնօրեն Գարեգին Խումարյանին: Անգամ լուրեր շրջանառվեցին, թե ընտրությունից երկու օր առաջ Ստեփան Զաքարյանին կառավարությունից կանչել են եւ հրահանգել դուրս գալ ընտրապայքարից, որը, սակայն, Զաքարյանը հերքեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ ասելով. «Ես կառավարությունում չեմ եղել»:
Ավելին, ՀՌՀ խորհրդի անդամը վստահեցրեց՝ հանձնաժողովում իր թեկնածության մասին որեւէ քննարկում չի եղել եւ իրեն ոչ ոք նման հորդորով չի դիմել:
«Ասեմ, երբ բոլորը սկսեցին գրել, որ արդեն կանխորոշված է, եւ որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում ես եմ ընտրվելու, արդեն վատ էր: Գրում էին, որ հանձնաժողովի անդամներն իմ ընկերներն են եւ ես պիտի ընտրվեմ: Եվ երբ իմ համակուրսեցի Արայիկ Շիրինյանն ընտրվեց ՀՌՀ խորհրդի նախագահ, մտածեցի, որ հիմա էլ կսկսեն ասել, որ համակուրսեցին եկավ գումարվեց ընկերներին, եւ որ մրցույթը կեղծ է, ֆիկտիվ է եւ այլն: Ես թեկնածությունս հանեցի, որպեսզի ընկերներս եւ համակուրսեցիս վատ վիճակում չհայտնվեն, եթե հանկարծ ես ընտրվեմ»,-ասաց Զաքարյանը:
Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե այնուամենայնիվ ինքն այն կարծիքի՞ն է եղել, որ ընկերական շրջապատում իրականացվող ընտրությունը կարող էր ոչ այնքան օբյեկտիվ լինել: Զաքարյանը չժխտեց՝ ավելացնելով, որ այդ մասին շատերն էին սկսել խոսել ռադիոյի մրցույթում իր թեկնածության առաջին իսկ վայրկյանից: Զաքարյանի խոսքով, երբ հանձնաժողովի անդամները տեղեկացել են, որ վերջինս հանել է իր թեկնածությունը՝ ափսոսել են:
«Ես այնքան վաղուց եմ այս ոլորտում, որ ինչ մասնագետներ էլ լինեին հանձնաժողովում, դժվար թե ինձ չճանաչեին կամ ինձ հետ մտերիմ չլինեին: Ինձ համար նպատակը ոչ թե պաշտոնն էր, այլ այն, որ ռադիոն լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի Հանրային ռադիոն այսօր: Եվ եթե մեկ ուրիշը կարողանա դա անել մեր օգնությամբ, մենք ուրախ կլինենք»,-ասաց Ստեփան Զաքարյանը:
Անդրադառնալով ռադիոյի նորանշանակ տնօրեն Գարեգին Խումարյանին՝ Զաքարյանը նշեց, որ պատրաստակամ է օգնել եւ աջակցել ինչով կարող է. «Երիտասարդ մարդ է, որը ունի ե՛ւ նորմալ ծրագիր ե՛ւ աշխատելու մեծ ցանկություն»: Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասնակիցների թիվը 30-ն էր, սակայն վերջին պահին ընտրապայքարից դուրս էր եկել Հեռուստառադիոխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում, կրակոցների վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ, մի շարք դեպքեր ստուգման փուլում են. Արմեն Մկրտչյան
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ. տեսանյութ
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
Թրամփը հնարավոր է համարել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքումը
Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում. մանրամասներ
2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան
Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս, եղել են սահմանված ժամին. ԳՇ պետ
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան
Հայ և թուրք գործարարները կրկին կհանդիպեն այս անգամ ՀՀ-ում. Միրզոյան
2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ փոխնախարար
Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվեն 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է
ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է. Հովհաննիսյանը մանրամասնել է
Մեկնարկում են վերահաշվարկի աշխատանքները. ԸԸՀ-ները կգումարեն նիստեր
Գելլափն ու դրանց հղում անողները արդեն գետինը մտե՞լ են, թե՞ դեռ փորում են. Հարությունյան
Հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ռուսաստանը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. Զելենսկի
Խորվաթիան աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ խորացող գործընկերությանը. Պլենկովիչ
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անհամբեր սպասում եմ մեր երկրների գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության և օրենքի գերակայության հնարավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT