Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով գումարներ են յուրացվում. շոշափվում է Սերժ Սարգսյանի փեսայի անունը (փաստաթղթեր)

2018թ. դեկտեմբերին, Արցախի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իր ելույթում, «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանը խոսեց Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով միլիարդավոր դրամների լվացման մասին և որպես օրինակ նշեց Մաղավուզի քարածխի հանքի դեպքը: Իր տեսաելույթում Խանումյանը նոր փաստաթղթեր է ներկայացրել հանրությանը: 

2016թ. նոյեմբերին Արցախի ներդրումային հիմնադրամը, որի խորհրդի նախագահն այդ ժամանակ ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էր, գնել է քարածխի արդյունահանմամբ զբաղվող «Էներգիա պլյուս» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասերը` 2 միլիարդ 858 միլիոն դրամով:

Էներգիա պլյուսի 100 տոկոս բաժնետեր է հանդիսացել «Հասա Գրուպ» ՍՊԸ, որի միակ մասնակիցը Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Արամի Խաչատրյանն էր: Դրանից մի քանի օր առաջ «Էներգիա պլյուսին» միավորվել էր «Էներգիա մինուս» ՍՊԸ, որի միակ մասնակիցն ու տնօրենն է եղել Ստեփանակերտի բնակիչ, Արայիկ Հարությունյանի դասընկեր Գագիկ Բախտամյանը:

«Էներգիա պլյուս» ընկերությունը պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը, ՀՀ կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն էր տվել 29 մարտի 2012 թվականի N 354-Ա որոշմամբ: Արդյունքում չգործող ընկերությունը հայտնվել էր Արցախի ներդրումային հիմնադրամի ձեռքում: Հիմնադրամի գումարները գոյանում են այդ թվում ԱՀ պետական բյուջեից տարեկան կատարվող հատկացումներից:

ԱՀ Ազգային ժողովում Հայկ Խանումյանը մի քանի անգամ բարձրացրել Է այս հարցը: Վերջինը ԱՀ ԱԺ 2019թ. փետրվարի 27-ի նիստում: Կառավարությանն ուղղված հարցին, թե՞ ով պետք է վերադարձնի գողացված գումարները, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել է, որ ընկերության ձեռքբերումը եղել է օրենսդրության շրջանակներում: 

Կցվում են ԱՆՀ գլխավոր տնօրենի տրամադրած տեղեկությունը, Արցախի պետռեգիստրի տրամադրած տեղեկանքները «Էներգիա պլյուս» և «Էներգիա մինուս» ընկերությունների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18685 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է