Պետք է հարգել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները եւ այս վեճը մշտապես չբորբոքել. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մանրամասնեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, որը հանդես է եկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները:

Մեր հարցին ի պատասխան Զեյալյանն ասաց, որ այժմ ինքը չի կարող լինել այս գործով որեւէ մեկի ներկայացուցիչ, քանի որ զբաղեցնում է պաշտոն կառավարությունում՝ նախարար է։

«Հայաստանյան դատարաններում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել եմ Մարտի 1-ի դեպքերին վերաբերող դրվագներով ինը սպանվածների շահերը եւ նաեւ մի շարք ձերբակալվածների, ազատազրկվածների, խոշտանգվածների շահերը՝ Արամ Բարեղամյան, Աշոտ Մանուկյան եւ այլն։ Այդ գործերով սպասում ենք արդյունքների։ Որպես արդարադատության նախարար, այլեւս չեմ կարող լինել նրանց շահերի ներկայացուցիչ, դա կլինի շահերի բախում», - մեր հարցին ի պատասխան նշեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ իր՝ նախարար նշանակվելու փաստի մասին ինքը գրությամբ տեղեկացրել է Եվրոպական դատարանին։

Մեր հարցին՝ արդյոք փորձե՞լ եք կրկին տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ առաջին հանդիպումը Քոչարյանի ցանկությամբ չէր կայացել, Զեյնալյանը ըստ էության դժգոհեց. «Ես արդարադատության նախարար եմ եւ իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատարողական հիմնարկները, եւ ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության համար ու նաեւ պահման պայմանների համար։ Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց, տեսնել այնտեղ պահման պայմանները։ Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, եւ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմաններում ենք գտնվում նրա հետ։ Պետք է հարգել այդ անձի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել։ Մենք կարող ենք ներկայացնել վկաներ մեր տեսակետը հաստատելու համար, հետեւաբար մենք սրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով մարդու իրավունքները։ Այս հարցը փակում ենք ընդհանրապես»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2588 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ