Երևան
12 °C
Ապրիլի 11-ին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում 6 ԱԳԼՃԿ-ներում: Նշել էինք նաեւ, որ այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում:
Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել:
«Խնդիրը եղել է խտության գործակցի հետ կապված, որը վերջին 15 օրում «Գազպրում»-ում բարձրացել է 0.7-ից դառնալով 0.8: Այդ գազալցակայանները խտության գործակիցը թողել էին նույն 0.7-ի սահմանում: Մեր ստուգումների ժամանակ եւ կառավարության նիստից հետո, երբ արդեն պարոն վարչապետը հորդորեց օրենքի դաշտ գալ, պարզեցինք, որ հիմնականում խախտումները նվազել են: Դժգոհությունները շատ են նվազել: ԱԺ-ն էլ ընդունեց կիլոգրամով գազի վաճառքն իրականացնելու հետ կապված օրենքի նախագիծը, նախագահը վավերացրել է, մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի եւ խնդիրը 99 տոկոսով կլուծվի: Արդեն սպառողները ինչքան գազ լցնեն, այդքան էլ կվճարեն»,- ասաց Մկրտչյանը:
Մկրտչյանը նշեց, որ եւ «Մուլտի գազ» գազալցակայանում եւ «Լիլ սթար» ընկերությանը պատկանող Նորագավիթի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել: Նա ասաց, որ ընկերությունները ենթարկվելու են վարչական տուգանքի: Մկրտչյանի խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ:
Մեր հարցին, թե արդյո՞ք այդ տուգանքի չափը խախտում թույլ տված ԱԳԼՃԿ-ներին կզսպի, Մկրտչյանը պատասխանեց. «Տուգանքը զսպաշապիկ չէ: Մենք նաեւ առաջարկել ենք տուգանքների մասով փոփոխություն: Նախատեսում ենք վարչական օրենսգրքով փոփոխություն կատարել՝ տուգանքները մի քանի անգամ մեծացնելով մինչեւ միլիոնի կարգի: Որովհետեւ սա 1985 թվականից ընդունված օրենսգիրք է, 50-ից 100 հազար դրամը ԱԳԼՃԿ-ների համար ոչ մի բան է»:
Նշենք, որ 6 ԱԳԼՃԿ-ներից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա են իրականացվել: Այդ դիմում բողոքները վերաբերում էին «Մուլտի գազ»-ին եւ «Լիլ սթար»-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձել էր սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին:
Վարչապետը նաեւ նշել էր, որ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, 2-րդը նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունը այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված: Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ»,- ասել էր վարչապետը, ապա հավելել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, թե իրենք այս իրավիճակում կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ իրենք սխալվում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT