Փաստաթղթերի կեղծմամբ խոշոր չափերով յուրացումներ «Լոռի» ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրեական գործ

16/04/2019 schedule16:43

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: Այս մասին հայտնում էր դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից համապատասխան գրությամբ ստացված տեղեկությունները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Գետիկ», այնուհետև «Լոռի» Ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարել Լոռու մարզի վարչական տարածքում գտնվող թվով 35, այդ թվում նաև Լոռու մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներին։ Գործունեության ընթացքում ընկերության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, 2010-2018թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի համապատասխան աշխատանքային պայմանագրեր ձևակերպելով, Լեռնավանի տեղամասի ավագ ջրբաշխի պաշտոնում աշխատանքի են  ընդունել մի քաղաքացու: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականություններն անձամբ չի կատարել, նրա անվամբ անհիմն ելքագրել են ընդհանուր խոշոր չափերի՝ 1․365․781 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Ապա նախապես իրենց մոտ ունեցած աշխատավարձի բանկային քարտերով նրանք անձամբ կանխիկացրել և ստացել են այդ գումարները՝ դրանք օգտագործվելով իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով գումարներ։

Պարզվել է նաև, որ վերոնշյալ կազմակերպության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, իրենց կողմից այդ անձի անվամբ ելքագրված աշխատավարձի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնցում ներառել են այդ անձի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վերջինիս աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացրել ընկերության կառավարման մարմիններին։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  յուրացման եղանակով  խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝  Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի      1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1870 դիտում

B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում

Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ

Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին

Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր են քննարկել

Այս ընտրությունը ոչ այնքան ՔՊ-ի մասին է, այլ՝ թե ինչ ենք ընտրում՝ պետականությու՞ն, թե՞ ծայրագավառականություն

Գյումրիում դոմիկների խնդիր չէր լինի, եթե ժամանակին սատկած առյուծ չթամբեիք․ հիշել են Գյումրու մասին․ Չախոյան

ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել

ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին

ՀՀ-Պորտուգալիա դրական փոխգործակցություն է ձևավորված․ հանդիպել են Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Անա Իսաբել Խավիերը

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսում՝ մառախուղ

Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

Ստիպված եղա տեր Օշինին զգուշացնել․ սա պետք է հիշեն եկեղեցին օլիգարխների նախընտրական շտաբի հետ բոլոր շփոթողները

ՀՀ կառավարությունը որոշել է Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն․ Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ ՔԿ

Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս․ վարչապետ

Այս մարդկանց համար Հայաստանը գուբերնիա է, իսկ Գյումրին՝ գյուղ․ Ղազարյան․ տեսանյութ

Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին

Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է

Նոր նշանակում ՊԵԿ-ում

Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ

Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է

ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից

Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով

Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում

Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է

Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան

Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը

Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը

Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ

20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց