Ուզում եմ, որ որպես օրենսդիրներ արձանագրենք՝ Մարտի 1 ՀՀ-ում միանշանակ այլեւս երբեք չի լինելու․ Արարատ Միրզոյան

Խորհրդարանն այսօր քննարկում էր մի կարեւորագույն օրինագիծ․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն են։

Նախագծի էությունն այն է, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին կամ ծանր մարմնական վնասվածքներ ստացած անձինք, այդ իրադարձություններին զոհվածների իրավահաջորդները պետության կողմից աջակցություն կստանան․

«Աջակցություն ստանալու իրավունք ունի նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաեւ այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,-հստակեցրեց նախագծի հիմնական զեկուցող Լենա Նազարյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ աջակցության տրամադրման հիմքը լինելու է դատաբժշկական եզրակացությունը, որը պետք է նախկինում ներկայացված լինի։ Ինչ վերաբերում է աջակցություն տրամադրելու ձեւին, չափին, դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ Նազարյանը հայտնեց, որ դրանք սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ։ Իսկ կառավարությունը հենց վաղվանից սկսելու է այս հարցի շուրջ աշխատանքներըմ որոնք պետք է հստակեցվեն երեք ամսվա ընթացքում, որից հետո քաղաքացիները աջակցությւոն ստանալու համար կարող են դիմել երեք տարվա ընթացքում՝ ցանկացած պահի։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է հստակեցնել՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, ինչպե՞ս է որոշվելու՝ ով է մարմնական վնասվածքներ ստացել։ Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Նազարյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունն իրեն տեղեկանք է տրամադրել, ըստ որի՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 63 քաղաքացիներ։ Եւ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած, հաշվառված այդ 63 անձանցից, մյուսները, որոնք գուցե եւս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։

Հարցի հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ, անդրադառնալով նույն այդ հարցին, թե ո՞ր քաղաքացիները կարող են դիմել աջակցության համար, նշեց, որ քիչ հավանական է՝ այդ դեպքերի ժամանակ լուրջ վնասվածք ստացածները հիվանդանոց դիմած չլինեին, քանի որ միջին եւ ծանր վնասվածքը ենթադրում է կարեւոր օրգանի ֆունկցիոնալ խանգարում․

«Բայց մարտի մեկի առիթով հարուցված է քրեական գործ, հնարավոր է՝ քննության ընթացքում ի հայտ գան նոր տուժողներ, եւ հնարավոր է նաեւ աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվի»,-հավելեց Գաբրիելայնը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր ելույթում հստակեցրեց, որ եթե մահացել են մարտի մեկի զոհերի հարազատները, ապա զոհվածների իրավահաջորդի կարգավիճակ է ստանում նոր անձ եւ ինքն է ստանում փոխհատուցում։

Լենա Նազարյանն իր ելույթում ասաց, որ ցավով պետք է արձանագրի, որ նախկին իշխանության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած․

«Հարցումներիս ի պատասխան՝ պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որտեղ պարզ երեւում է անարդար մոտեցումը։ Որոշ տուժածների տրվել է ֆինանսական աջակցություն, այն դեպքում, երբ մյուս տուժածները ստացել են զրո դրամ՝ դրանով իսկ տուժածներին բաժանելով յուրայինների եւ օտարների»,- ասաց նա։

Անդրադառնալով նախագծի քաղաքական եւ բովանդակային մասին՝ Լենա Նազարյանն ասաց, որ այս նախագծով վերահաստատում են պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան․

«Հայաստանի քաղաքացիներից խլվել է քաղաքական կամարտահայտման եւ քաղաքական ազատությունների իրավունքը, կասեցվել է ՀՀ-ի ժողովրդավարական զարգացումը՝ մահաբեր ուժի գործադրմամբ»,-ասաց Լենա Նազարյանը՝ շեշտելով, որ Հայաստանում ընտրությունները էլի են կեղծվել, բայց մարտի մեկին նշանառության տակ է եղել քաղաքացին, այն դեպքում, երբ նրա կյանքի եւ ազատությունների երաշխավորը պետք է լիներ պետությունը։

Նազարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներողություն հայցեց Մարտի մեկի զոհերի հարազատներից, տուժածներից, անարդարությանը բախված քաղաքացիներից, եւ ասաց, որ հերթը հիմա Ազգային ժողովինն է․

«Հերթը հիմա Ազգային ժողովինն է, մեր հերթն է, որ ընդունենք եւ ճանաչենք բոլոր տուժածների տառապանքը եւ վերահաստատենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական արժեքների երաշխավոր»։

Նազարյանի խոսքով՝ սրանով քայլ ենք անում՝ դեպի հանրային համերաշխության հաստատում․

«Մենք սրանով չենք հատուցում այն կորուստները, որ կրել են քաղաքացիները, չենք վերադարձնում նրանց առողջությունը, չենք ամոքում նրանց ցավը, բայց քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման համար»։

ԱԺ մյուս փոխնախագահ, նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այս օրենքն այն բանի մասին է, որ ՀՀ-ում այլեւս որեւէ մեկը իրեն չպետք է թույլ տա Ազատության հրապարակն անվանել թատերական հրապարակ, այս օրենքն այն մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլեւս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, այս օրենքն այն բանի մասին է, որ Հայաստանում արտոնյալներ եւ անձեռնմխելիներ չեն լինելու, եւ այս օրնենք այն մասին է, որ որեւէ մեկն իրեն այլեւս չի կարող թույլ տալ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե՝ դուք մարտի մեկից դասեր չեք քաղել։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւս իր ելույթում անդրադարձավ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի այդ մտքին, թե՝ մարտի մեկից դասեր չենք քաղել․

«Այս օրը շատ սիմվոլիկ ստացվեց․ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առաջ սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»։ Միրզոյանը մի քանի դրվագ պատմեց 2008 թվականի մարտի մեկի դեպքերից, երբ ինքն Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում է եղել․

«Այն հարվածը, որը հասցվեց ՀՀ քաղաքացիներին եւ պետականությանը 2008 թվականի մարտի 1-ին, դա հաղթահարելու համար պահանջվեց ուղիղ 10 տարի: Ինչ եղավ հետո, իրոք շատ հուզիչ էր: Ես սա իսկապես առանց հումորի եմ ասում եւ փշաքաղեցնող: Ես ուզում եմ, որ որպես օրենսդիրներ, արձանագրենք, որ այդպիսի բան ՀՀ-ում միանշանակ այլեւս երբեք չի լինելու»,-եզրափակեց ԱԺ նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2801 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն