Երևան
12 °C
Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի կազմի մեջ 3 բնակավայր է մտնում՝ Թեղուտ, Քարկոփ ու Շնող: Բնակչությունն անցնում է 4200-ը: Զբաղվածությունը տարբեր է՝ հողագործություն, անասնապահություն ու հանքարդյունաբերություն: Թեղուտի հանքի շահագործման տարիներին միայն Շնողից 220 հոգի այնտեղ էր աշխատում:
Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Թեղուտի հանքի գործունեության դադարից հետո արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացել է, սակայն չի մեծացել. «Թեղուտի հանքը ժողովրդին միշտ սպասողական վիճակի մեջ է պահել, որ այսօր-վաղը կբացվի, ու հիմա փառք Աստծո, կարծես խոսակցություններ կան, որ ներդրողներ են հայտնվել, վերաբացման գործընթացն է ակտիվանում»,-ասաց վարչական ղեկավարն ու մանրամասնեց. ««ՎՏԲ» բանկն է որպես ամենամեծ բաժնետեր, ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյան ունենք, ներդրողներից մեկն էլ ինքն է, այս պահին ընթացքի մեջ են վերագործարկման աշխատանքները»:
Դավիթ Ղումաշյանի խոսքով՝ նախատեսվում է գործարանը շահագործել այս տարվա 3-րդ եռամսյակում, սակայն հստակ օր դեռեւս հայտնի չէ.«Բանակցություններ ու քննարկումներ ենք արել տնօրինության հետ, որպեսզի այն մարդիկ, ովքեր Թեղուտ եւ Շնող համայնքներից ժամանակին աշխատել են, հնարավորինս կրկին ընդգրկվեն»:
«Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» գործարանը ներկայումս անվանափոխվել ու դարձել է «Թեղուտ մայնինգ»:
Լրագրողների հարցին՝ ի վերջո հանքի շահագործումը դրական, թե բացասական ազդեցություն կթողնի համայնքների վրա, ու ինչպես են ընդունում հենց իրենք՝ բնակիչները, Ղումաշյանն ասաց. «Եթե ասեին, որ նոր հանք են ուզում բացել, ես դեմ կլինեի, բայց սա տարիների պատմություն ունեցող հանք է, ու եթե այն չվերագործարկվի, ավելի վատ երեւույթներ կլինեն, հանքի վերջնական փակելը, իմ կարծիքով՝ աղետալի կլինի թե՛ բնապահպանական տեսակետից ու թե՛ սոցիալական, մեծ արտագաղթ կառաջանա»:
Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ հանքի աշխատելը գյուղում մի շարք խնդիրներ էր լուծում. «Հույս ունեմ, որ նոր տնօրինության հետ ավելի արդյունավետ կաշխատենք ու ավելի շատ սոցիալական ներդրումներ կարվեն»:
Խոսելով խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի խնդիրներից, վարչական ղեկավարը լրագրողների ուշադրությունը հրավիրեց Քարկոփ եւ Թեղուտ բնակավայրերի չգազաֆիկացված լինելու վրա. «Այն ժամանակ, երբ խոսում էինք «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ, իրենց մոտ էլ մեծ ցանկություն կար ներդրումներ անել ու գազաֆիկացնել համայնքը, բայց չստացվեց»:
Համայնքի ղեկավարն ասում է, որ Թեղուտ եւ Քարկոփ համայնքների չգազաֆիկացված լինելը բնապահպանական խնդիրներ է նաեւ առաջացնում. «Ժողովուրդը ստիպված անտառ է հատում, մի մասը՝ օրինական, մի մասը ապօրինի, ու եթե գազաֆիկացում լինի, ես համզոված եմ, որ գյուղացիները օրինականն էլ չեն հատի ու բնակարանները գազով կտաքացնեն»,-ասաց Ղումաշյանը, օրինակ բերելով Շնող համայնքը, որտեղ բնակչության մեծ մասը բնակարանները գազով է տաքացնում:
Կապույտ վառելիքը բնակավայրեր հասցնելու խնդրով բազմիցս դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, այնտեղից ուղղորդել են գազպրոմ, որտեղից էլ պատասխանել են, թե տնտեսապես ձեռնտու չէ Թեղուտ համայնքում գազաֆիկացում անցկացնել. «Ինձ համար էդ մոտեցումը հասկանալի չէ, քանի որ օգուտից բացի պետք է մի քիչ էլ բնակիչների հարմարավետության մասին խոսել: Նույն վիճակն էլ Քարկոփում է, եթե Թեղուտը ընգրկված է որպես անտառամերձ համայնք ու տարեկան 8 խմ թափուկ են տալիս, Քարկոփը դրա մեջ էլ չի ընդգրկված: Մենք պատրաստ ենք գազաֆիկացման համար թե՛ ներդրողներ գտնել ու թե՛ ներդրումներ անել, բայց շահագրգռվածություն իրենց կողմից չկա»,-ասաց վարչական ղեկավարը:
Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT