ՊՎԾ աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել

Մեր տեղեկություններով, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը նույնպես ազատ է արձակվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխելու արդյունքում: Նման որոշման կայացման հիմք է հանդիսացել ռիսկերի նվազմամբ պայմանավորված՝ նախնական կալանքի հիմքերը վերանալու հանգամանքը: Աբրահամյանը նշեց, որ Տարոն Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ իր պաշտպանյալը խնդրել է իր վերաբերյալ տեղեկություն չհրապարակայնացնել:

Նշենք, որ այս գործով այժմ կալանքի տակ է միայն Սամվել Ադյանը, որը երկու օր հետո ազատ կարձակվի: Ավելի վաղ ազատ էր արձակվել նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը:

Տարոն Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակլեը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նա կալանավորվել էր փետրվարին:

Ըստ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝  Տարոն Ավետսիյանը, օժանդակելով նշված պաշտոնատար անձանց եւ գործելով վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, գնման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց ներկայացրել է առաջարկվող ապրանքի որակական հատկանիշների վերաբերյալ կեղծ հավաստագրեր: Համապատասխան տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատությունների համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով, ինչի հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը, ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետեւանքներ:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3666 դիտում

Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին․ Միրզոյան

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Իրենք էլ չեն հավատում իրենց հաջողությանը, թե չէ Տաշիր Սամոն արդեն հրաժարվել էր օտարերկրյա քաղաքացիություններից

Սասունյանի համար վատ լուր ունեմ․ որոշել ենք ջախջախել ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար․ Հարությունյան

Համակարգչային շերտագրման սարք` Արարատի ԲԿ-ին․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

Ո՞ւմ համար եք աշխատում, ամոթ է, փողով խելքներդ կերե՞լ են․ քաղաքացիները՝ տներ այցելող Կարապետյանի քարոզիչներին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում. մանրամասներ

Չորս տարի է՝ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը»․ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության․ Զելենսկի

Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ ինչ են քննարկել նախարարն ու Փեզեշքիանը

15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. եթե ՔՊ-ն չլինի իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու. տեսանյութ

Երեխաների ճակատագրի վրա մի խաղացեք, հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն․ հեռու մնացեք դպրոցների թեմայից

Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է ՀԱՍԵ ներկա կացության թշվառության և պերճանքի

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ

ՌԴ-ն խաղաղության շահառու չէ. տարիներ շարունակ կա՛մ կոնֆլիկտն են օգտագործել, կա՛մ փակ սահմանները. տեսանյութ

Խոջոյանն ու Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենը քննարկել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով ծրագիրը

Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Փաստաբան է ձերբակալվել

Մեկ միլիոն այց առողջության ապահովագրության շրջանակում․ ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր․ Ավանեսյան

Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, նաև Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլը թևակոխում է գործնական փուլ

Սրբուհի Գալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են խաղաղության օրակարգը

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարան են հանձնվել

Սա ևս մեկ պատմական իրողություն է․ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պաղեստինի առաջին դեսպանը

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները

Լավ կյանքը հասանելի է այն մարդկանց, որոնք ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից․ վարչապետ

Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոմոպեդը գողացած երիտասարդները ձերբակալվել են

Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ ողջ տարածքում տեղակայված բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են․ արձանագրումներ

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

ԱՄՆ-ի նավային շրջափակմանը զուգահեռ Իրանը Չինաստանից հիպերձայնային հականավային հրթիռներ է ձեռք բերում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ. ՀԿԿ տարեկան հաղորդումը

Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր