Վերցրեք «կախարդական» գրիչը եւ թուղթը, գրեք հարցում եւ «կախարդական» պատասխանը կգա. Հայկ Մարության

Երեւանի ավագանին, ինչպես եւ նախատեսվում էր, այսօրվա նիստում քննարկեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին նախագիծը:

Քաղաքապետարանը դժգոհություններ ունի մայրաքաղաքում աղբահանություն իրականացնող միակ օպերատորի՝ «Սանիթեքի» աշխատանքից, համարում է, որ այդ ընկերությունը ձախողում է գործը, ուստի որոշել է մասնակիորեն նաեւ ինքը ստանձնել աղբահանության գործառույթը: Թեմայի շուրջ ծավալվող քննարկումները շատ բուռն էին, որը երբեմն ուղեկցվում էր վիրավորանքի հասնող հայտարարություններով:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներին հետաքրքրում էր, թե ինչ գրագրություն է տեղի ունեցել քաղաքապետարանի ու «Սանիթեքի» մինչեւ եւ ինչ քննարկումներ են անցկացվել նախորդ ամիսների ընթացքում: «Նամակագրության մեջ ինչպիսի մանրամասներ կան, որը կարող է վաղը-մյուս օրը առիթ տալ, որ դատական շատ ու շատ գործերում խնդիրներ ունենանք: Սա զուտ մեր շահերից ելնելով եմ ասում: Եվ եթե այդտեղ կան խնդիրներ, որոնց մասին վաղը մենք կարող ենք իմանալ «Սանիթեքից», շատ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի քաղաքային իշխանությունը դրա մասին խոսեր եւ ավելի հստակ ներկայացներ, թե ինչ, այսպես կոչված, սպառնալիքի մասին է պարբերաբար բարձրաձայնում «Սանիթեքը» նամակագրական գրագրության առումով»,- ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:

««Սանիթեքը» բազմաթիվ հարցերի մասին է բարձրաձայնում, բայց խորհուրդ կտամ «Սանիթեքին» դրա տեղը ուղղակի մաքրել քաղաքը: Սա առաջինը: Երկրորդը՝ այդ գրագրությունը հասանելի է բոլորին: Ընդամենը պետք է վերցնել «կախարդական» գրիչը եւ «կախարդական» թուղթը, գրել մեզ հարցում եւ «կախարդական» պատասխանը կգա, կհասնի ձեզ: Եվ երրորդը, վստահաբար իմացեք, որ մենք բոլոր ասպեկտները, բոլոր մանրամասները հաշվի ենք առնում, եւ գործում ենք այնպես, որ թե հանրությունը, թե համայնքը չտուժի: Բնականաբար, եթե չնայեինք այդ մանրուքներին, կարող էինք շատ ավելի կտրուկ, շատ ավելի արագ գործել, բայց այդ դեպքում այո, այդ սխալները կարող էին լինել»,- պատասխանեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը պնդեց՝ վեց ամիս շարունակ բանակցել եք, ինչի՞ մասին էին այդ քննարկումները: «Հրապարակեք նամակները: Ես չեմ կարող մեկ ամիս սպասել, մինչեւ քաղաքապետարանը բարեհաճի ինձ պատասխանել»,- հայտարարեց նա: Նաեւ ավելացրեց՝ անդրադառնալով քաղաքապետի դիտարկմանը, որ աղբահանության առկա վիճակը ստացված ժառանգություն է. «Վերջիվերջո թարգեք էդ մշակույթը. որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանություններից ժառանգություն է: Արդեն հերիք է: Արդեն յոթ ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նրան խնդրեց մնալ կոռեկտության սահմաններում եւ որակումներ չտալ: «Այո, ինչքան էլ դա ձեզ դուր չգա, խնդիրներ կան, որոնք ստեղծել են նախկին իշխանությունները եւ որոնց վերջնական լուծման համար դեռ տարիներ են պետք»,- հավելեց նա:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսեց իր մտահոգությունների մասին, որոնք առնչվում են քաղաքապետարանի՝ համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությանը: Նաեւ համոզմունք հայտնեց. «Մենք ստեղծում ենք մի ծանրաշարժ մեքենա, որն ամենեւին նախատեսված չէ ճգնաժամային կառավարման համար»: Ավելի ուշ նա նաեւ հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը չի մասնակցելու այս հարցի քվեարկությանը, քանի իրենց մոտեցումներն այլ են, բայց նաեւ չեն ցանկանում խոչընդոտ ստեղծել, եթե քաղաքապետարանը այդ հիմնարկի ստեղծումը համարում է ճգնաժամային լուծում:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի եւ «Սանիթեքի» միջեւ գրագրությանը, դրան անդրադարձավ նաեւ ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը: Ի դեպ, այսօրվա նիստում քանիցս անդրադարձ եղավ այն հավանականությանը, որ «Սանիթեք» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, որովհետեւ քաղաքապետարանը համայնքային հիմնարկ ստեղծելով, փաստորեն, պետք է խզի «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերից մեկը: «Մենք խոսում ենք իրավական գործընթացի մասին, որն ըստ էության գործարկվել է, եւ ամենայն հավանականությամբ սպասվում է դատական փուլ, ու հիմա վեճ կա երկու կողմերի միջեւ: Եվ եթե ձեզ, որպես ավագանու անդամների, վերահսկողական նպատակով տեղեկատվություն անհրաժեշտ է, անշուշտ դա կարող եք երկու կողմերից էլ փորձել ստանալ, բայց ակնկալել, որ ավագանու նիստում կողմերից մեկը պիտի իր բոլոր խաղաքարտերը բացի, ամբողջ գրագրությունը, իր ապացույցները, իր փաստարկները ներկայացնի, կարծում եմ մի քիչ միամտություն է եւ ճիշտ մոտեցում չէ»,- ասաց նա:

Ի վերջո, ավագանին 48 կողմ ձայնով հաստատեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին նախագիծը: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2738 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի