Երևան
12 °C
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը սոցցանցի տիրույթից անհետացել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ կուսակցությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ԱԺ նախագահին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսելու հարցով։ Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ջնջել իր էջը, սակայն պատգամավորն ասաց, որ ինքը չի ջնջել, այլ ինչ-որ մարդիկ կոտրել են այն․
«Իմ էջը ջնջել են ցածր մակարդակի ինչ-որ մարդիկ, որոնք իմ դեմ պայքարի այդ ձեւն են ընտրել, ինչ-որ էժանագին լակոտներ։ Բայց դա ինձ չի խոչընդոտելու իմ կարծիքը արտահայտել»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ սա վերջին ամսվա ընթացքում իր ֆբ էջը կոտրելու երրորդ դեպքն է։
Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՈ կուսակցության հայտարարությունն ու դիմումի հիմքերը, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, թե՝ «Քաղաքացու որոշումն» իրենից ինչ է ներկայացնում, որ նրանց դիմումը մեկնաբանի։ Մեր դիտարկմանը՝ ՔՈ-ն իրենից քաղաքական կուսակցություն է ներկայացնում, Պետրոսյանը պատասխանեց․
«Ամեն գրանցված կազմակերպություն կուսակցություն չի»։ Մեր մեկ այլ դիտարկմանը՝ ՔՈ-ն բոլոր նորմերով գրանցված եւ ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական միավոր է, որը քաղաքական հայտարարություն եւ դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի վերաբերյալ, Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ իրենք թող պարզաբանեն իրենց դիմումը, իրավասու մարմիններն էլ ճշտեն հիմքերը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
ՔՈ-ն դիմումին կցել է երկու տեսանյութ, որտեղ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ իր գործը թողել է ներդրողների հետ, գանցել իր կառավարիչներին ասել «ցեմենտը 10 հազար դրամով էժանացրեք, շահույթը թող քիչ լինի, մենք քայլ կատարենք», մեկ այլ տեսանյութում՝ պատասխանելով հարկային պարտավորությունների մասին հարցին, Ծառուկյանն ասել է՝ «Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլ ստուգվում ա, նայել են, չեն հավատացել, որ հնարավոր ա 3 մլն գազի գումար տալ, ես չեմ ասում՝ քանի գործարան կա, ով ոնց ա մուտք գործել, իմ հիմնարկի առաջ պատասխանատու եմ, թող գնան, նայեն՝ ինչքան գազ ենք ծախսել, ինչքան հոսանք ենք ծախսել»։
Ի դեպ՝ մեր տեղեկություններով՝ ԲՀԿ պատգամավորներին քաղաքական հրահանգ է տրվել՝ այս թեմայով քննարկումների դաշտ չմտնելու վերաբերյալ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները դեռեւս դիրքորոշում չեն հայտնում «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ դիմումի առնչությամբ։
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մեր զրույցում ասաց, որ եթե դիմումի մեջ բավարար հիմքեր կան, ապա ԱԺ նախագահին դիմել պետք էր։
Մեր հարցին՝ Գորգիսյանի կարծիքով Ծառուկյանն ի վերջո կապ ունի՞ բիզնեսների հետ, պատգամավորը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանն, ամեն դեպքում գոնե «դե յուրե» խնդիր թողած չէր լինի։ Գորգիսյանը վերահաստատեց այն կարծիքը, որ, այնուամենայնիվ, բիզնեսը չպետք է խառնված լինի քաղաքականությանը, իսկ մնացած հարցերով պետք է զբաղվեն իրավապահները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT