Երևան
12 °C
Որ լրատվամիջոցը, որ աղբյուրը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս իրենց լրատվամիջոցում կկտրեմ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մեղադրյալ, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ վստահեցնելով, որ նման տեսանյութ գոյություն չունի:
«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվութուն է եւ արվում է նրա համար, որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր որեւէ ձեւով չեն հավատում, որ ես կարող եմ որեւէ ձեւով կապ ունենալ կոռուպցիոն դրսեւորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ, ես սովոր եմ այդ վիճակներին ու ներողամտությամբ եմ վերաբերվում»,- հայտարարեց Սանասարյանը:
Անդրադառալով օրեր առաջ դատախազության կողմից հարուցված քրեական գործին՝ հեմոդիալիզի պարագաների հետ կապված, ՊՎԾ պետն ասաց, որ ի սկզբանե ասել է, որ իրենց նպատակը եղել է միայն ու միայն գնումների մասին օրենքին համապատասխանեցնել պետական գնումները: «Դատախազությունը մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք: Առաջին հրապարակումը երբ եղավ իմ շատ սիրելի լրատվամիջոցի՝ Հետքի կողմից, մոտավորապես նման վերնագրով, թե Պետական վերահսկողության ծառայությունում բիզնես են խլում Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ, հենց սրա մասին էր: Մենք հայտնաբերել էինք, որ կա նման խնդիր եւ դատախազությունը փաստեց դա, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթը: Ասում էինք, որ մաքսազերծելուց հետո երկու անգամ թանկ գնով են վաճառվում պետությանը, այսինքն՝ գերշահույթ են ստանում, որ եթե լինի մրցակցություն, բնականաբար, այլ մասնակիցներ կմասնակցեն եւ բնականաբար պետությունը ավելի քիչ կվճարի, քան վճարել է: Սա իրենց բնորոշմամբ բիզնես խլել է, որովհետեւ իրենց մենաշնորհը տվյալ ԲԿ-ում վերացավ եւ ես վստահ եմ, որ գնալով վերանալու է՝ անկախ, թե իմ հետ կապված գործը ուր կգնա, ինչ կլինի, ես կարծում եմ, որ արդեն լուրջ արդյունք ունենք: Իմիջայլոց, երբ ՊՎԾ-ի առաջարկը ԲԿ-ն ընդունել է, պետությունը հենց մեկ մրցույթի մասով 13 միլիոն դրամ շահել է, այսինքն, ավելի քիչ է վճարել, քան նախկինում: Բայց նույն «Վանաձորի» ԲԿ-ն, երբ չընդունեց մեր առաջարակը, 30 տոկոս ավելի թանկ գնով տեղի ունեցավ այդ գնումները»,- մանրամասնեց Դավիթ Սանասարյանը: Վերջինս ասաց, թե վստահ է, որ գործը այլ ելք չունի, քան մեղադրանքի կասեցումը. «Բավականին լուրջ իրավական դաշտը մաքրելու նոր պայքար է սկսվելու Հայաստանում, քաղաքացիներն էլ են տեսնում, որ ստեղ կա խնդիր»,- հավելեց նա:
Նա անդրադարձավ նաեւ նրան, որ իրեն հաճախ ասում են, թե անփորձ է եղել․ «Ինձ ասում են, որ անփորձություն եմ արել, բայց դատախազությունում հարուցված գործը լրիվ այլ բանի մասին է խոսում։ Երբ ինձ ներկայացվել է, որ այս հիվանդանոցում կա մոնոպոլիա, բնականաբար, ես ի պաշտոնե այլ բան անելը, քան դաշտը ազատականացնելն է, այսինքն, համպատասխան գործընթացները իրականացնելը, չէի կարող, այստեղ որեւէ անփորձություն չկա, ես արել եմ իմ գործը»,- եզրափակեց Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT