Երևան
12 °C
«Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունները դեմ են մրցութային կարգով ֆինանսավորմանը: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում են պահպանել նախկին ձեւը՝ դրամաշնորհը: Այսօր՝ ապրիլի 30-ին, 3 կազմակերպությունները համաժողով անցկացրեցին, որի ընթացքում ներկայացրին վարչապետին ու կառավարությանն ուղղված իրենց համատեղ դիմումը:
Կազմակերպությունները մրցութային կարգով ֆինանսավորել որոշվել էր 2018 թ. դեկտեմբերին, ինչից հետո խնդիրներ էին առաջացել: Այդ մասին այսօր իրենց զեկույցներում անդրադարձան «Հայաստանի» նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, «Դինամոյի» նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը եւ «Սեւանի» խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանը: Ըստ նրանց՝ մրցութային կարգը կխանգարի իրենց բնականոն գործունեությանը: Առաքելյանը մասնավորապես խոսեց աշխատավարձերի խնդրից: ՄՀԿ-ների աշխատողներն այս տարվա սկզբից մոտ 3 ամիս աշխատավարձ չէին ստացել ու ստացան միայն այն ժամանակ, երբ կառավարությունը 6 ամսով հետաձգեց մրցութային կարգին անցնելը:
«Երեւի թե չստանային էլ (խմբ. աշխատավարձերը), եթե չեղյալ չհամարեին»,- ասաց նա՝ 3 կազմակերպությունների աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնելով որոշումը հետաձգելու համար:
Արսեն Ջուլֆալակյան
ՄՀԿ-ներն իրենց բարձրաձայնած հարցում աջակիցներ ունեն Ազգային ժողովում ու կառավարությունում: Այսօր համաժողովին ներկա էին ու իրենց դիրքորոշումը հայտնեցի նաեւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, օլիմպիական փոխչեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջուլֆալակյանն ընդգծեց, որ մրցութային կարգի դեպքում կազմակերպչական խնդիրներ են առաջանում: Նշեց, որ ՄՀԿ-ների դեպքում ֆինասավորման լավագույն ձեւը դրամաշնորհն է:
«Այս պահին ավելի լավ տարբերակ իմ մտքին չի գալիս եւ չեմ էլ տեսնում առաջարկի տեսքով»,- ասաց նա:
Գեւորգ Լոռեցյան
Լոռեցյանն իր ելույթում նախ տեղեկացրեց, որ դրամաշնորհով ֆինանսավորման կարգը երկարագձգվելու է մինչեւ տարվա վերջ: Նաեւ ասաց, որ ՄՀԿ-ների վերաբերյալ քննարկում է ունեցել Ջուլֆալակյանի հետ, ու շուտով հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ: Ավելի ուշ ՀԺ-ի հետ զրույցում նա պարզաբանեց՝ ինչ օրենքի մասին է խոսքը:
«Մինչեւ տարեվերջ կներկայացնենք ՄՀԿ-ների մասին օրենքի նախագիծը, որով հստակ կֆիքսենք մարզական հասարակական կազմակերպություն տերմինը, որն այսօր դե ֆակտո կա, դե յուրե չկա, ու դրանից հետո կֆիքսենք նաեւ պետական աջակցության տրամադրման ձեւերը»,- ասաց նա:
Փոխնախարարը կարծիք հայտնեց, որ մրցութային կարգով ֆինասավորում չի կարող տրամադրվել: Կազմակերպված մրցույթն էլ, ըստ նրա, եղել է, այսպես ասած, «հատուկ կարած», որը կարող էին հաղթել միայն տվյալ ՄՀԿ-ները, հետեւաբար ավելի ճիշտ է այլ կարգ սահմանել: Նրա կարծիքով՝ ամենայն հավանականությամբ պետական աջակցությունը պետք է լինի դրամաշնորհով, քանի որ ուղիղ ֆինասնավորման միակ տարբերակն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նախ դեկտեմբերի մրցութային կարգին անցնելու որոշում կայացվել, իսկ հիմա էլ փոխվում է, Լոռեցյանը պատասխանեց.
«Դա եղել է ֆինանսների նախարարության առաջարկությունը, ինչքանով ես տեղեկացված եմ, ինձ թվում է՝ նրանք այդ հարցին ավելի լավ կպատասխանեն, որովհետեւ ընդհանուր որոշում է եղել, մենակ սպորտի մասով չէ, որ եղել է, նույն խնդիրը մշակույթի նախարարությունն է ունեցել, ունեցել է կրթության նախարարությունը»,- ասաց նա:
Այսօրվա համաժողովին, բացի պաշտոնյաներից ու ՄՀԿ-ների ղեկավարներից, ներկա էին մի շարք մարզիչներ ու մարզիկներ: Նրանց թվում էին օլիմպիական չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծանրորդներ, Եվրոպայի չեմպիոններ Անդրանիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության չեմպիոն բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը եւ այլն:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT