Կուսակցություն ունենալն ու քաղաքական գործիչ լինելը տարբեր բաներ են. խմբագրական

Առաջիկայում պարզ կդառնա՝ իշխող քաղաքական ուժը մտադի՞ր է դիմել Սահմանադրական դատարան՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով, թե ոչ, բայց ինքնին այդ հարցի քննարկումը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում: Ընդ որում՝ խնդիրն ամենեւին էլ Գագիկ Ծառուկյանի անձը չէ, ոչ էլ ԲՀԿ-ին նեղելը (ինչպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներկայացնում են այդ կուսակցության ներկայացուցիչները): Խնդիրն այն է, որ քաղաքական դաշտի կայացման համար իսկապես անհրաժեշտ է, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվեն: Ոչ թե գործարար պատգամավորների մոտ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին լինի», այլ նրանք իսկապես զբաղվեն կամ քաղաքականությամբ, կամ բիզնեսով:

Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ կուսակցությունները պիտի լինեն քաղաքական կյանքի հիմնական դերակատարները, բայց կուսակցությունները մեզանում համառորեն չեն կայանում: Որովհետեւ բոլոր հիմնական կուսակցություններն ունեն մեկ ընդգծված առաջնորդ, որոնց համար քաղաքական թիմը պարզապես սպասարկող անձնակազմի դեր է կատարում: Եվ կուսակցությունների այդ կառուցվածքն ուղղակիորեն ազդում է քաղաքական գործընթացների վրա: Օրինակ՝ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում անհնար է պատկերացնել, որ որեւէ կուսակցություն կարող է ընտրություններում ստանալ, ասենք, 52 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններում՝ 3-4 տոկոս: Այնտեղ դա բացառված է: Իսկ մեզանում նման «փորձանք» տեղի է ունեցել բոլոր իշխող քաղաքական ուժերի հետ: Վերջին օրինակը 2018-ի դեկտեմբերի ընտրություններն էին, որտեղ «սխալված առաջնորդի» կուսակցությունն անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց: Որովհետեւ ՀՀԿ-ն ոչ թե կայացած կուսակցություն էր, այլ Սերժ Սարգսյանի «սպասարկող անձնակազմը» (եթե անգամ միայն քաղաքական ծառայություններ էր մատուցում):

Նույնն էլ ԲՀԿ-ի պարագայում է: Խնդիրն այն չէ՝ այդ կուսակցության պատգամավորները լա՞վն են, թե վատը: Խնդիրն այն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը մի օր որոշի կուսակցության կորիզի «սաստավը փոխել» եւ հասարակությանը բացարձակապես անծանոթ մարդկանց ներգրավի, դրանից այդ կուսակցության վարկանիշն ընդհանրապես չի փոխվի կամ կփոխվի առավելագույնը 1-2 տոկոսով:

Բայց ուրիշ հարց էլ կա: Տեսեք՝ վերջին ընտրությունների արդյունքներն արձանագրում են, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է: Երկրորդը՝ երկրորդն է, բայց արդյո՞ք քաղաքականության մեջ: Արդյո՞ք նույն ՀՀԿ-ն գոնե հասարակության կողմից որպես ավելի ազդեցիկ քաղաքական ուժ չի ընկալվում: Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը վիթխարի կարողությունների տեր գործարար է եւ որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության մեծամասնության կողմից: Ընդ որում՝ չի բացառվում, որ իրականում նույն Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի կարողություններն ավելի մեծ լինեն, բայց միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն առաջին հերթին որպես քաղաքական գործիչ է ընկալվում: Այսինքն՝ մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցության քաղաքական կշիռն ու ԲՀԿ-ի ընկալումը՝ որպես կայացած քաղաքական ուժ, որի հեղինակությունը կախված չէ բացառապես լիդերի վարկանիշից ու իշխանությունների հետ նրա հարաբերություններից:

Մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե, ասենք, Նիկոլ Փաշինանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ որեւէ այլ լիդերի, այլ նրանց ղեկավարած քաղաքական կուսակցությունների միջեւ: Դա քաղաքական համակարգի, ու հետեւաբար՝ նաեւ պետության կայունության կարեւորագույն նախապայմանն է: Հակառակ դեպքում միշտ կունենանք կուսակցությունների վարկանիշների կտրուկ տատանումներ՝ 2-3 տոկոսից 60-70 տոկոս կամ հակառակը, ու համապատասխանաբար՝ նաեւ ներքաղաքական ցնցումներ: Ու մեծ հաշվով՝ հենց այս խնդրի կարգավորումն է դրված բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու իրական ջանքերի հիմքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3965 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է