Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը «Իմ քայլը» դաշինքի գործադիր իշխանության մարմինն է։ Ես այս նախագիծը՝ կառավարության կառուցվածքն ու նախարարությունների ցանկը, ներկայացվում է կառավարության եւ «Իմ քայլ»-ի անունից։ Այո՛, կառավարության կառուցվածքի բացառիկ լիազորությունը կառավարությանն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Առաջին ընթերցումից հետո իմ եզրափակիչ ելույթում ներկայացրել եմ, որ նախարարությունների կողմից եւ կառավարությանն առընթեր մարմինների կողմից ներկայացվել են երկու տասնյակից ավել կառավարության կառուցվածքի մոդել, նախագիծ, որոնք իրարից տարբերվել են, չեն համընկել։ Եվ սա այն կոմպրոմիսային որոշումն է, որ ներկայացվում է Ազգային ժողով։ Կարո՞ղ է լինել գյուղատնտեսության նախարարություն, իհարկե, կարող է լինել։ Կարող են լինել նաեւ անասնաբուծության եւ բուսաբուծության առանձին նախարարություններ, կարող է լինել առանձին սպորտի նախարար, մշակույթի նախարար, երիտասարդության նախարար։ Մենք գիտենք՝ կան երկրներ, որտեղ կան պեղումների նախարար, երջանկության նախարար։ Այստեղ խոսք գնաց, որ կարող ենք նաեւ պաշտպանության նախարարությունը բաժանել՝ հարձակման, հակահարձակման եւ պաշտպանության նախարարություններ։ Սրանք բոլորը հենվում են համոզմունքի վրա։ Եվ այս համոզմունքը քաղաքական մեծամասնության համոզմունքն է։ Նաեւ եղել է նախագիծ, ըստ որի՝ նախարարությունների թիվը պետք է լինի յոթ։ Բացասական երանգ է հաղորդվում սուպերէպիկետին։ Դա բոլորովին այդպես չէ։ Նախարարներն անձամբ մշակում ու իրականացնում են քաղաքականություն։ Դա դրսեւորվում է, երբ նրանք ընդունում են քաղաքական որոշումներ, մշակում ու հաստատում են հրամաններ, որոնցով ընդունվում, հաստատվում են նորմատիվ դրույթներ։ Սա է քաղաքականությունը»,-ասաց Զեյնալյանը՝ նշելով, որ երբ նախարարը կառավարության կողմից ընդունված որոշումն է ներկայացնում Ազգային ժողովին, նա, բնականաբար, պետք է հանդես գա ամբողջ կառավարության անունից, ընդ որում՝ իր ձայնը այս կամ այն կերպ լուծվել է այդ որոշման մեջ։
Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաեւ կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ԱԺ-ի լիազորություններին․
«Այստեղ թյուրիմացություն եղավ, թե միայն հարց տալուն է վերաբերում խորհրդարանական վերահսկողությունը, ուզում եմ բացատրել։ Ո՛չ, պատգամավորը շատ լայն լիազորություններ ունի վերահսկողություն իրականացնելու գործադիր մարմնի նկատմամբ։ Խորհրդարանը շատ լայն լիազորություններով է օժտված՝ լսումներ, հարցապնդումներ, հրավիրել հանձնաժողով, նաեւ վիճարկել գործադիր մարմնի նորմատիվ իրավական ակտերը եւ՛ Սահմանադրական դատարանում, եւ՛ վարչական դատարանում»,-ասաց նա։ Նախարարի խոսքով՝ այսօր պատգամավորն իր լիազորություններով սուպերպատգամավոր է, եւ սա լավ էպիտետ է։
«Մենք մտածում ենք ընդլայնել այս լիազորությունները, որ ՍԴ դիմելու հնարավորություն ունենա ոչ միայն ԱԺ պատգամավորների 1/5-րդը, այլեւ խմբակցությունը՝ որպես ինստիտուտ։ Եվ մենք հաջողելու ենք։ Այս տարվա ընթացքում մենք ցույց ենք տվել, որ հասել ենք այնպիսի հաջողությունների, որոնք անկանխատեսելի էին, որոնց գուցե չի տրվում գիտական բացատրություն, բայց մենք դրան հասել ենք, բոլորով ենք դրան հասել։ Առաջիկայում կներկայացվի նաեւ այդպիսի հաշվետվություններ։ Եվ կառավարության ցանկացած կառուցվածք, այդ թվում՝ մեր գործընկերների ներկայացրած, հիմքում չունի գիտական հիմնավորում, թեեւ մեղադրում են, որ «Իմ քայլ»-ի կամ կառավարության կառուցվածքը չունի գիտական հիմնավորում։ Սա քաղաքական համոզմունք է, որով մենք հանդես ենք գալիս։ Եվ սա հանգրվան է, շատ հավանական է, որ առաջիկայում կլինեն այլ օպտիմալացումներ այնպիսի կրկնվող գործառույթներ իրականացնող մարմինների, ինչպիսիք իրավաբանական վարչությունն է, ֆինանսական ստորաբաժանումն է, տնտեսական եւ կադրերի ստորաբաժանումներն են։ Դրանք հանվեն ուղղակի»,- նշեց Արտակ Զեյնալյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT