Սպորտի ոլորտում հեղափոխություն ենք իրականացնելու. Գաբրիել Ղազարյան

Հայկական սպորտում պետք է հեղափոխություն լինի: Այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա անդրադարձավ այն կետերին, որոնց այդ հեղափոխությունն առնչվում է:

-Սպորտի ոլորտում մենք իրականացնելու ենք կոնկրետ հեղափոխություն: Հակիրճ ներկայացնեմ, նաեւ մասսայական սպորտին վերաբերող խնդիրներն են: Մի շարք ծրագրեր ենք ավելացրել: Հայաստանում անցկացնելու ենք «Տուր դե Արմենիա»: Սա առաջին անգամ է եւ վստահ եմ, որ դա լինելու է ավանդական: Անց ենք կացնելու նաեւ սիրողական հեծանվային սպորտին առնչվող մի շարք հանրապետական ծրագրեր, անց ենք կացնելուը հանրապետական կրոսավազք: Պետք է շեշտեմ, որ մոտ 10 հազար հոգի մասնակցելու է:

Ամենակարեւորն այն է, որ այս տարի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի օրենքի մեջ փոփոխություն եւ լրացումներ ենք կատարելու: Նոր խմբագրությամբ ներկայացնելու ենք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի օրենքը: Դրանով կարգավորվելու են սպորտի ոլորտի շատ հարցեր՝ կապված մեր մարզիկների, մարզիչների, սպորտի ոլորտի մի շարք ուղղությունների:

Մայիսի 17-18-ին Երեւանում անց է կացվելու մինչեւ 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնություն: Նաեւ անց է կացվելու աշխարհի վարկանիշային առաջնություն, որին մասնակցելու են սպորտային պարերի աշխարհի լավագույն զույգերը:

Նաեւ այս տարի, երեւի, մեկնարկը կտանք, բայց մյուս տարի կիրականացվի: Կստեղծվի բարձրագույն վարպետության դպրոց: Շատ ենք կարեւորում այդ մարզական կառույցի հիմնադրում, ինչո՞ւ, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ այսօրվա դրությամբ մանկապատանեկան մարզադպրոցներում 18 տարեկանից բարձր իրավունք չունեն գտնվելու եւ գրանցված լինելու: Այս կառույցը բոլոր հարցերը կլուծի, բացի դրանից լուծելու է մեր հավաքական մարզիչների խնդիրները եւ մի շարք ոլորտային խնդիրներ:

Նաեւ ուզում ենք այլ ինստիտուտ ստեղծել մեր մարզիչների համար, ոչ միայն հավաքականի մարզիչների, այլ մեր բոլոր մարզիչ-մանկավարժների համար. նրանց բժշկական ապահովագրության դաշտ բերելը:

Վարչապետի հանձնարարությամբ միասնական դաշտ պետք է բերվեն բոլոր մարզադպրոցները: Սա լինելու է կարեւորագույն օղակներից մեկը: Բոլոր մարզադպրոցները պետք է աշխատեն միասնական դաշտում: Բոլոր մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները պետք է վճարվեն համապատասխան միասնական դաշտում: Սխալ է, որ մեր ենթակայության դպրչոցների մարզիչ-մանկավարժները ստանում են ավելի բարձր, քան համայքնային կամ մարզային մարզադպրոցներում: Չեմ ասի, որ լինելու են մեծ կրճատումներ, աշխատողը էլի աշխատելու է եւ ստանալու է բարձր աշխատավարձ:

Շեշտ ենք դրել եւս մեկ կարեւոր օղակի վրա: Դա գիտամեթոդական հարցերի շուրջ խնդիրներն են: Շատ կցանկանայինք գիտահետազոտական կենտրոն բացել, որը կզբաղվի մի շարք ոլորտային հարցերով:

Մենեջմենթի հետ կապված. այսօր խոսում ենք, որ ֆեդերացիաները ստանում են համապատասխան պետական աջակցություն եւ այդ շրջանակներում իրականացնում են իրենց գործունեությունը: Նաեւ պետք է ինստիտուտը ստեղծել, որ սպորտային մենեջմենթը ՀՀ-ում պետք է բարձր մակարդակի բերենք: Ֆեդերացիաները նաեւ պետք է կարողանան հայթայթել գումար, ինչպես ամբողջ աշխարհում է: Մարզական ֆեդերացիաները, եթե զարգացման ցանկություն ունեն, պարտավոր են նաեւ այլ միջոցներ հայթայթեն: Պետք չէ միայն պետական բյուջեի վրա հիմնվել եւ սպասել՝ պետական բյուջեն որքան գումար կհատկացնի իրենց:

- «Տուր դե Արմենիայի» մասին կմանրամասնե՞ք:

- Շատ սպասված է, եւ մենք առաջին տարին չէ, որ ուզում էինք անցկացնել: Այս տարի անց ենք կացնելու: Անց է կացվելու 6 փուլով ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հայտեր ունենք 8 երկրից, 13 թիմ է մասնակցելու՝ մոտավորապես 100 մարզիկ է մասնակցելու: Սա մեկնարկն է միջազգային խոշոր հեծանվային մրցումներից, որոնք մենք անցկացնելու ենք: Մի շաքր երկրներ անց են կացնում տու դե իրանց երկրի անվանումով: Մենք էլ պարտադիր պետք է անցկացնենք «Տուր դե Արմենիա»: Վստահ եմ, որ կաշխատենք բարձր մակարդակով: Պետք է այնպես անենք, որ տարեցտարի աշխարհագրությունը մեծացնենք: Լինելու է օգոստոսի 18-25-ը: Երկրների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Լեհաստանը:

- Վերջերս աղմուկ եղավ Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ:

- Վահանյանի տարիք հետ կապված... համաձայն օրենքի՝ իրավունք չունի ներկայացնելու իր թեկնածությունը: Սա օրենքի ուժով է: Բայց պետք է բարձրաձայնեմ մեկ բան. մեր մասնագետները չպետք է մոռանանք, որ ունեն մեծ փորձ, գիտելիքներ, եւ մենք պարտավոր ենք այդ գիտելիքներն օգտագործել: Այդ փորձն ունենք, մեր մարզադպրոցներում գործում են խորհուրդներ, եւ այդ մարդիկ, որոնք իրականում կարողանում են ծավալել իրենց գործունեությունը, ուղղություն տալ, ինչո՞ւ չլինեն, օրինակ, խորհրդի նախագահ կամ խորհրդական: Մենք նրանց պոտենցիալը պարտավոր ենք օգտագործել:

- Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը հայտարարել էր, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիան կեղծ փաստաթղթեր է ներկայացրել:

- Մանրամասներից տեղյակ չեմ, ընդհանուր թեմայից եմ տեղյակ, բայց չեմ կարոծում, որ որեւէ մարզական ֆեդերացիա կարող է օրենք խախտել:

- Խառնաշփոթ է ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում: Պետք է նախագահական ընտրություններ կայանային, չկայացան:

- Որոշում կայացվեց օրենքի ուժով այդ ամենը անել: Օրենքի ուժով մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի: Դա որոշում է խորհուրդը, խորհուրդը պետք է հավաքվի, պետք է դրական կարծիք լինի, օր որոշվի:Մոտական ժամանակներս այդ օրվա մասին կիմանաք:

Հ.գ. ասուլիսի ընթացքում Ղազարյանը խոսեց նաեւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նոր մարզադպրոցի կառուցման, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված աղմուկի ու ՀՀ գրեթե բոլոր համայնքներում մարզաբազաներ կառուցելու մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2213 դիտում

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը