Երևան
12 °C
Վայոց ձորի Չիվա գյուղի մի խումբ բնակիչներ արդեն մեկ տարուց ավելի է՝ պայքարում են սեփական գյուղում անասունների արոտավայրի համար:
Նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը, որը 14 տարի զբաղեցրել է գյուղապետի պաշտոնը, 2017 թվականին մոտ 90 հա հողատարածքը վաճառել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանին: Գյուղացիների խոսքով՝ մեկ տարվա մեջ հանրապետական նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանն իրականացրել է երկու կեղծ գործարք: Նախ, ձեւակերպել է այնպես, իբր հողերը գնել են մի քանի գյուղացիներ, որոնք հետագայում պարզվել է, անգամ այդ հողատարածքների տեղը չգիտեն: Այնուհետեւ վաճառել են Մհեր Տերտերյանին:
Գյուղացիները վստահեցնում են, որ այդ բոլոր գործողությունները կազմակերպել է նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը: Այժմ այդ տարածքները պատկանում են Տերտերյանին, որը բազմաթիվ հսկիչներ է կարգել եւ թեժ աշխատանքներ են իրականացվում: «Նրանք բազմաթիվ աշխատողներ են բերել այդտեղ, մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք, խաղողի այգիներ են տնկել, իրենց չի էլ հետաքրքրում, որ հասարակ գյուղացու օրվա հացն են խլում՝ թույլ չտալով այդ մի քանի անասունը պահել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Չիվայի բնակիչ Ժիրայր Գրիգորյանը:
Նախկին գյուղապետի թեթեւ ձեռքով գյուղացիները զրկվել են իրենց բազմամյա արոտավայրերից, իսկ Տերտերյանը դարձել է հսկայական հողատարածքների տեր, որի իրական սահմանները շատերին մինչեւ հիմա անհայտ է:
«Հայկական ժամանակ» դիմած Չիվայի բնակիչները հայտնեցին, որ խնդրին տեղյակ են Վայոց Ձորի մարզի իրավական եւ վարչական մարմինները, բայց ոչինչ էլ չի ձեռնարկվել: 2018 թվականին, երբ գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել՝ պահանջելով համայնքի սեփականություն հանդիսացող տարածքները՝ Տերտերյանը լռեցնելու համար խոստացել է մի քանի հա հողատարածք վերադարձնել, սակայն խոստումն այդպես էլ խոստում է մնացել:
«Տերտերյանը քարուքանդ արեց անասունների խմոցները, մեր իրավունքներն են ոտնահարվել: Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետ մենք հույս ունեինք, որ նոր իշխանությունները ականջալուր կլինեն մեր խնդրին, սակայն ցավով պետք է հայտնենք, որ մեր մարզում ոչինչ չի փոխվել, այստեղ միայն մարզպետ ու համայնքապետ են փոխվել, բայց ներքեւում նույն մարդիկ են, էլ չենք խոսում Վայոց Ձորի հատուկ քննչականի մասին, որը չգիտենք, թե ինչով է զբաղված, որ չի նկատում կատարվածը»,-պատմեցին Չիվայի բնակիչները:
Գյուղացիների հավաստմամբ՝ օրենքով պետք է համայնքային ժողով լիներ, աճուրդ կայանար, սակայն ոչինչ էլ չի եղել, իրենք շատ պատահական են իմացել, որ անասուններին այդ տարածք մտցնելն արգելված է: «Նախկին գյուղապետն ասում է, որ նախորդ ավագանին է թույլատրել: Այդ նույն ավագանին հետո հայտարարաեց, որ չեն իմացել, թե ինչ տարածքների մասին է խոսքը»,-ասացին նրանք:
Գյուղացիները դժգոհություն հայտնեցին, որ հարցը բարձրացրել են բոլոր ատյաններում, խնդրից տեղյակ է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն երբ վերջինս զանգահարել է մարզպետ Տրդատ Սարգսյանին եւ ներքեւի մնացած օղակներում աշխատողները Պապիկյանին վստահեցրել են, որ ամեն ինչ նորմալ է:
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեր զրույցում նշեց, որ չգիտի, թե գյուղացիները որքանով են օբյեկտիվ ներկայացրել կատարվածը, սակայն կարող է վստահեցնել, որ իրենց կողմից քայլեր միանշանակ արվում են. «Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ հենց նույն տարածքում արդեն մոտ 100 աշխատատեղ է բացվել, տասնյակ հեկտարներ խաղողի այգիներ են հիմնվում»,-ասաց համայնքի ղեկավարը՝ վստահեցնելով, որ Տերտերյանը հողատարածքը ձեռք է բերել Չիվայի բնակիչներից, այլ ոչ թե նախկին գյուղապետից:
Նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ հողատարածքն օրինական ճանապարհով է վաճառվել, նախ, աճուրդի է հանվել, ապա վաճառվել: Մեր դիտարկմանը, թե գյուղացիները հակառակն են պնդում, ասում, որ ինքը մի քանի յուրայինների համոզելով՝ ստորագրություններ է կորզել, ապա կեղծ փաստաթղթեր ձեւակերպելով՝ մասերի բաժանել 90 հա հողատարածքն ու վաճառել, նախկին գյուղապետն ասաց. «Դա իրենց ասելով չէ, գործը հիմա քննչականում է, թող իրենք էլ պարզեն՝ կեղծ է եղել, թե՝ օրինական»:
Չիվայի վարչական ղեկավար Սեդա Հարությունյանի խոսքով՝ խնդրիը ուշադրության կենտրոնում է: Երկու տեղ են ընտրել, որտեղ ջրախմոցներ են տեղադրել, բայց բնակիչները սեփականաշնորհված հողերի կողքով են անցկացնում: «Այն տարածքը, որտեղ երկրորդ ջրախմոցն ենք տեղադրել, մի փոքր հեռու է, հենց որ գետը մի փոքր բարակի, այն կողմն էլ կարող են տանել: Որտեղ արոտը վաճառվել է, դիմացի կողմում տարածք կա, ընտրել ենք, շուտով եւս մեկ ջրախմոց կտեղադրենք»,-ասաց Սեդա Հարությունյանը:
Չիվայի վարչական ղեկավարը նաեւ հայտնեց, որ փորձում են այս պահին չմշակվող, բայց սեփականաշնորհված հողատարածքներ ձեռք բերել, սակայն դա այդքան արագ կատարվող գործընթաց չէ: Սեդա Հարությունյանի խոսքով՝ գյուղում միշտ էլ արոտավայրերի խնդիր է եղել, քանի որ դրանք շատ հեռու են, հիմա էլ որոշ մասը կորցնելուց հետո գյուղացիները խուճապի մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT