Ես Սերժ Սարգսյանի հետ միասնական չեմ կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

Ես ասում եմ՝ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիոնատերեր են եղել, ես իր հետ միասնական չեմ կարող լինել։ Չեմ կարող, ու իմ մտքով չի էլ անցնում, որովհետեւ բաներ կան՝ չեմ կարող ներել ընդհանրապես։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ազգային միասնության վերաբերյալ լրագրողի հարցին։ 

«Բաներ կան՝ ես հիմա չեմ կարող բարձրաձայնել, բայց չեմ էլ կարող ներել։ Էն պետական պաշտոնյան, որի պաշտոնավարման արդյունքում իր ընտանիքի անդամները դարձել են միլիոնատեր, ես իրենց հետ միասնական լինել չեմ կարող, որովհետեւ եթե ես իրենց հետ միասնական լինեմ, նշանակում է՝ ընդունում եմ, որ նաեւ ես իրավունք ունեմ՝ իմ ընտանիքի անդամները կարող են հիմա բիզնես ծավալել ու միլիոնատեր դառնալ։ Ո՛չ, դա հանցագործություն է։ Եթե նույնիսկ ներկայիս Քրեական օրենսգրքով դա դժվար է ձեւակերպել, անցումային արդարադատության տրամաբանությամբ մենք պետք է սա ձեւակերպենք»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այսօր հայ ժողովուրդը միասնական է առավել, քան երբեւէ։ «Եթե էդ միասնականությունից չորս հոգի պակաս կա, այսինքն՝ միասնականություն մինուս չորս հոգի կամ քառասուն հոգի կամ հարյուր հոգի, էդ իրենց խնդիրն ա։ Մինչեւ իրենք ժողովրդից թալանածը չվերադարձնեն, իրենք չեն կարող, ի՞նչ միասնական։ Թալանվողը թալանողի հետ ի՞նչ միասնական։ Չկա, չի լինելու տենց միասնականություն։ Բացառված է դա»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադառնալով նաեւ այն հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին: «Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանությունների գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն»,- ասաց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3338 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է