Երևան
12 °C
Երեւանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման եւ բարելավման քաղաքապետարանի ծրագիրն ավարտական փուլում է: Քաղաքային իշխանությունն առաջիկա օրերին կդիմի կառավարություն` համապատասխան ֆինանսական մոդելի հաստատման նպատակով, որովհետեւ ծրագրի իրագործումը պահանջում է մեծ ծախսեր:
Տեղեկությունն այսօր հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով, մայրաքաղաքի գրեթե 3 600 վերելակների փոխարինման համար հարկավոր է լինելու 30 միլիարդ դրամ, ինչի հնարավորությունը Երեւանի բյուջեն չունի: Համայնքային բյուջեի սեփական մուտքերի ամբողջ ծավալը 2019 թվականի համար կազմում է 31 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ եթե համանքը որոշի այս ծրագիրն իրականացնել ինքնուրույն, ապա որեւէ այլ ծախս չպետք է անի:
Քաղաքապետարանը կդիմի կառավարություն, որպեսզի վերելակների փոխարինման ծրագիրն իրականացվի ինչպես պետական բյուջեի աջակցությամբ, այնպես էլ լրացուցիչ միջոցների ներգրավմամբ` փոխառու, վարկային ու դրամաշնորհային միջոցներ:
Նախատեսվում է նաեւ, որ բնակիչները 20-25 տարվա ընթացքում փոխհատուցելու են վերելակների նորացման համար ծախսված գումարները: «Օրինակ միջին հաշվարկով միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար այժմ ամսական վճարում է շուրջ 1600 դրամ: Որեւէ ալգորիթմ, որեւէ տրամաբանություն բացահայտված չէ, թե ինչու մի շենքի մի մուտքում նույնատիպ վերելակի սպասարկման ծառայությունը քաղաքացու համար արժենում է 1 000 դրամ, մեկ այլ շենքում նույն հարկայնության դեպքում արժենում է 4 հազար: Այս սպասարկման վճարները իրականացվում են համատիրությունների կողմից հավաքագրմամբ, ուստի տրամաբանությունը շատ դժվար է հիմնավորել: Այդ նպատակով դիտարկել ենք միջինացված հաշվարկ: Եվ այսօրվա այդ միջինացված 1 600 դրամը կարող է ավելանալ ոչ ավելի, քան 20-30 տոկոսով»,- նոր վերելակների համար ամսական վճարի հնարավոր չափը նշեց Հայկ Սարգսյանը: Ծրագրի իրագործումից հետո ծախսերի փոխհատուցում է նախատեսվում նաեւ խնայված էլետրաէներգիայի հաշվին, որվհետեւ նոր վերելակները առավել քիչ հոսանքով են աշխատելու:
Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում են ավելի քան 40 տարի, այնինչ նրանք պետք է դադարեին գործել 25 տարի հետո:
Արտակարգ իրավիճակի նախարարությունը միառժամանակ առաջ իրականացրել է շուրջ 1100 վերելակների տեխնիկական գնահատում ու պարզել, որ դրանց 31-ը ենթակա չէ շահագործման, ու կազմել է խոտանման ակտեր: Բայց հետագայում այդ վերելակները նորից միացվել են: Այժմ, ըստ Սարգսյանի, աշխատում են խիստ հսկողությամբ: Սպասվում է, որ շահագործումից հանվելու ենթակա վերելակների թիվը կավելանա մնացած մասի ուսումնասիրության արդյունքում:
«Քաղաքը սեփական միջոցներով կսկսի այդ խոտանվող եւ շահագործումից հանվող վերելակերի փոխարինման գործընթացը: Դա կլինի փոքր ծավալ, մինչեւ մենք կարողանանք տոտալ փոխարինման մոդելը կյանքի կոչել»,- ասաց փոխքաղաքապետը:
Նախորդ վեց տարիներին` 2012-2018 թթ., վերելակների վթարների հետեւանքով զոհվել է 6 մարդ, 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT