Երևան
12 °C
Երեւան քաղաքի բնակիչ Անահիտ Կարապետյանն ահազանգել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ու բողոքում է, որ «Յունիբանկ»-ից իրեն մոլորության մեջ են գցել եւ ուզում են գումարներ շորթել:
Քաղաքացին «Յունիբանկ»-ի Մարգարյան 29/11 հասցեում գտնվող մասնաճյուղերից մեկում անցած տարի 25 հազար դոլարին համարժեք գումար է դրել, սակայն այսօր մտավախություն ունի, որ կարող է այդ գումարը հետ չստանալ, կամ չափից պակաս ստանալ, քանի որ իրեն ստորագրել են տվել մի փաստաթղթի տակ, որը ավելի ուշ հասկացել է, որ կարող է իր դեմ օգտագործվել:
«Ապրիլի 25-ին գնացի «Յունիբանկ»-ի Մարգարյան մասնաճյուղ, որ գումարիցս հանեմ, դստերս ուսման վարձը վճարեմ, ասեցին՝ այդ մասնաճյուղում այդքան գումար չկա, պետք է գնամ գլխավոր մասնաճյուղից ստանամ: Շատ էի շտապում, խառնված էի, մի քանի ժամ էլ սպասել էի, որ գործարք անեն, վերջում ասեցին՝ չի ստացվում: Վերջին պահին, երբ արդեն դուրս էի գալիս, մի փաստաթուղթ բերեցին եւ ասեցին՝ պետք է արագ ստորագրեմ, որ կարողանամ այնտեղից ստանալ: Շտապողականության ու անուշադրության հետեւանքով այդ թուղթը ստորագրեցի, հետո տեսա, որ վճարման անդորրագիր էր, բայց ոչ գումարի չափ կար գրված, ոչ էլ ամսաթիվ»,- պատմեց Անահիտ Կարապետյանը:
Քաղաքացին մտավախություն ունի, որ իր ստորագրությամբ այդ փաստաթուղթը կարող են օգտագործել եւ իր հաշվից գումար կորզել: Նրա կասկածներն ավելի են շատացել այն բանից հետո, երբ գլխի ընկելուց հետո բանկ է գնացել ու պահանջել նախորդ օրվա ստորագրած փաստաթուղթը: Փաստաթուղթը քաղաքացուն ցույց չեն տվել, բանկում սկանդալ է ստեղծվել, բայց անօգուտ:
Անահիտ Կարապետյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այնտեղ էլ ասել են, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում, Կարապետյանին ուղղորդել են գնալ Կենտրոնական բանկ, այնտեղ էլ ոչինչ չի ստացվել: «Միայն նրա համար, որ ինձ խաբելով թուղթ են ստորագրել տվել՝ իրենց դատական գործ է հասնում: Ես առաջինը չեմ, ավելի ուշ իմացա, որ այդ բանկի հետ կապված նման դեպքերը շատ-շատ են: Նրանք իրար մեջ բաներ էին խոսում, ինչ-որ բան էին քննարկում, վերջում էլ, օգտվելով իմ խառնված ու լարված վիճակից, այդ թուղթը ստորագրել տվեցին»,-ասաց Անահիտ Կարապետյանը:
«Յունիբանկ»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ ավանդային գործառությունների եւ հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում են միայն ոստիկանությամբ ու դատարանով: Քաղաքացու խնդիրը լսելուց հետո «Յունիբանկ»-ի վերը նշված մասնաճյուղի աշխատակցուհին փորձեց համոզվել, որ մենք իսկապես գիտենք, թե ուր ենք զանգահարել, նա շեշտեց, որ մենք գործ ունենք «Յունիբանկ»-ի հետ եւ որ իրենց բանկը երբեւէ նման բաներով չի զբաղվել ու չի զբաղվում:
Հ.Գ. Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելեց քաղաքացի Կարապետյանը ու հայտնեց, որ իր հետ կապ են հաստատել «Յունիբանկ»-ից: Քաղաքացին գնացել է բանկի կենտրոնական մասնաճուղ, պարզվել է, որ կատարվածը պարզապես թյուրիմացության հետեւանք է, եւ ամեն ինչ հարթվել է: «Յունիբանկ»-ից Անահիտ Կարապետյանին խոստացել են, որ փաստաթուղթը, որի տակ վերջինս չմացությամբ ստորագրել էր, ի վնաս իրեն չի օգտագործվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT