Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ:

Գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար պատգամավորներն առաջարկում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

Որպես հիմնավորում պատգամավորները նշում են, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեծաթիվ հանդիպումների ընթացքում, որոնք տեղի էին ունենում համայնքային կազմակերպությունների՝ նախադպրոցական հաստատությունների, գրադարանների, սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ների եւ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ, բազմիցս արծարծվել է ցածր աշխատավարձի խնդիրը: Նրանցից շատերը՝ ՀՈԱԿ-ների, գրադարանների, նախադպրոցական հաստատությունների աշխատակիցները չեն օգտվում սոցիալական փաթեթից:

Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը եւ կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են: Նշված չափանիշները մեծապես կախված են երկրում առկա աշխատավարձերի մակարդակից:

Տնտեսական ցնցումներից առավել անպաշտպան է աշխատողների այն հատվածը, որը վարձատրվում է պետության կողմից սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ մեր պարագայում 55 հազար դրամ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները: Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին: Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին:

Այսպիսով, ստանալով 55 հազար դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է: Վերոնշյալ խնդիրներին լուծում տալու նպատակով պատգամավորներն առաջարկում են փոփոխությունների ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես՝

1.Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել մինչեւ 65 հազար դրամ:

2.Աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, եւ կրճատ՝ 36 եւ 24 ժամ տեւողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ եւ 650 դրամ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչեւ 84 հազար 416 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի  տարեկան շուրջ 1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր եւ պետական հատվածներում կկազմեն շուրջ 4.86 մլրդ դրամ:

Ինչպես եւ ցանկացած տնտեսական բարեփոխում, սույն փոփոխությունները հղի են մի շարք հնարավոր վտանգներով. չձեւակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Սակայն փոփոխությունների արդյունքում ծագած հնարավոր վտանգները մեծ ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա, քանզի ակնկալվող դրական տեղաշարժն ավելի էական է:

Մասնավորապես՝

1.Նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր:

2.Նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը:

3.Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին:

4.Կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր եւ պետական հատվածների տարբերությունը:

5.Ավելին վճարելու պատրաստակամության պարագայում գործատուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորմամբ մասնագետների:

6.Կձեւավորվի մրցակցություն նաեւ գործատուների միջեւ, որոնք կպայքարեն հմուտ կադրերի համար, այդ մրցակցության արդյունքում կաճեն աշխատավարձերը:

7.Լուծվելու է ներդրված ջանքի եւ ստացված աշխատավարձի համարժեքության խնդիրը:

Պատգամավորները նաեւ մի քանի էական հարցադրումներ են արել՝ կապված այս օրինագծի հետ եւ զուգահեռ տվել են նաեւ դրանց պատասխանները.

- Արդյո՞ք ներկայում 55 հազար դրամ վարձատրվող մարդկանց աշխատավարձը համարժեք չէ կատարած աշխատանքին:

Հիմա անգամ ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդկանց աշխատավարձը հաշվվում է միջինը 5000 դրամ օրական: Սա յուրօրինակ ցուցիչ է Հայաստանում ձեւավորվող աշխատանք-վարձատրություն համակարգում: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչեւ ամսական 150 հազար դրամ մի քանի տարվա ընթացքում: Սա նաեւ կխթանի աշխատելու շարժառիթը եւ պատասխանատվությունը:

- Արդյո՞ք մասնավոր հատվածի մրցունակությունը չի նվազի, եթե օրենքի ուժով ձեռնարկությունները ստիպված լինեն բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը 10 հազար դրամով:

Մասնավոր հատվածում նման ցածր աշխատավարձ վճարում են հիմնականում առեւտրի ոլորտում կամ այլ ոլորտների տեխնիկական աշխատողներին: Մասամբ այս 55000 թվի տակ ներկայացվում է փաստաթղթերում ցածր ցույց տված աշխատավարձ: Իրականում աշխատավարձի մի մասը տրվում է ստվերով՝ կանխիկ ձեւով: Նաեւ չեն վճարվում հարկերը:

Պատգամավորները կարծում են, որ օրինագիծը կնպաստի, որ ստվերից դուրս բերվի ավելի քան 30000 մարդու իրական աշխատավարձ: Այն ձեռնարկությունների համար, որոնք իրականում վճարում են 55 հազար դրամ աշխատավարձ, սա հնարավորություն է ավելի որակյալ անձնակազմ կամ ավելի որակյալ աշխատանք պահանջելու:

- Արդյո՞ք պետական բյուջեի կամ համայնքային բյուջեների վրա չի դրվում լրացուցիչ ծանրություն:

Ինչպես նշվեց՝ նախագծի ընդունման արդյունքում պետական եւ մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացումը կկազմի շուրջ 4.86 մլրդ դրամ, որից որպես եկամտային հարկ պետական գանձարան կվերադառնա 1.1 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան գումար, որքան կկազմի պետական հատկացումը: Համայնքային բյուջեների հատկացումը կկազմի 580 մլն դրամ: Սա, իհարկե, լրացուցիչ ծախս է ՏԻՄ-երի համար, սակայն այս ծախսի միջոցով կբարձրանա ավելի քան 6000 մարդու աշխատանքի մոտիվացիան եւ մատուցվող ծառայությունների որակը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9226 դիտում

Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ

Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել

Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ

Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար

ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել

Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ

1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել

Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի

Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար

Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ

Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը

Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ

2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում

Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները

Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել